Ավելի լավ է Սամվել Ալեքսանյանը
Այսօր ”Կանխենք գազի թանկացումը” նախաձեռնության անդամներից լրագրողները հետաքրքրեցին, թե ինչպես կվերաբերեն նրան, եթե ”Հայռուսգազարդի” 20% բաժնեմասը գնի որևէ գործարար, ինչպես օրինակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց, որ այդ բաժնեմասը մաս-մաս կհանվի վաճառքի: Նման կերպ հասարակ քաղաքացիները ևս կարող են բաժնետեր դառնալ:
”Ավելի լավ է Սամվել Ալեքսանյանը այդ 20 տոկոսի տերը լինի, քան ռուսական կողմը”,-նշեց նախաձեռնության մյուս անդամ Արամ Գրիգորյանը: