12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հզոր հարված դոլարին

Չինաստանի Կենտրոնական բանկը երեկ յուաններով առաջին արտասահմանյան դրամական փոխանցումն է կատարել միջազգային վճարումների China International Payment System (CIPS) նոր ազգային համակարգով: Նոր միջազգային վճարային համակարգը շուկայի օտարերկրյա մասնակիցներին թույլ կտա Չինաստանի գործընկերների հետ իրենց վճարումները կատարել անմիջապես յուանով: CIPS-ի նպատակն է համաշխարհային շուկայում բարձրացնել յուանի դերը և ընդլայնել արժույթի միջազգային օգտագործման ծավալները, մասնավորապես ԱՄՆ-ում և […]

«Հայաստանը պատերազմող երկիր է և պետք է ունենա սեփական ավիացիա»

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ ազգային ավիափոխադրողի անհրաժեշտությունը միշտ էլ կարևոր է համարվել և հանրային խորհուրդը այս առնչությամբ առաջարկություններ է արել. «Մենք բավականին շատ քննարկումներ ենք ունեցել, ինչպես  նաև «Արմավիա»-ի պահպանման ու առողջացման ուղղությամբ: Մտածել ենք` արդյոք Հայաստանը պետք է դառնա «բաց երկնքի» քաղաքականություն իրականացնող երկիր, թե ո՛չ: Մեր գնահատմամբ` այդ […]

Չեն մարսի. «Հրապարակ»

«Հայաստանի էլեկտրական ցանցերում» նոր սեփականատերը՝ «Տաշիր գրուպը», ցանկանում է կառուցվածքային փոփոխություններ կատարել, մասնավորապես՝ վերացնել մասնաճյուղերի ինքնուրույնությունը։ Ստուգումները ցույց են տալիս, որ ամենամեծ յուրացումները հենց մասնաճյուղերի տնօրենների կողմից են կատարվում՝ հավելագրումներ և այլն։ «ՀԷՑ»–ը, հիշեցնենք, 11 մասնաճյուղ ունի: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նոր հաճախորդ «բաց երկնքում»

Արդեն հայտնել էինք, որ «Ալյանս» ավիափոխադրող ընկերությունն շուտով իր թռիչքները կիրականացնի Հայաստանի «բաց երկնքում»: Հայտնել էինք նաև, որ ավիաընկերության ղեկավարությունը հանդիպում է ունեցել վարչապետի հետ և վերջինիս հետ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերել: «Երեկ շահագործողի վկայական եմ ստացել ու դեռ հստակ չենք կարող ասել, թե երբ թռիչքներ կիրականանցնենք»,- Henaran-ի հետ զրույցում ասաց ավիաընկերության նախագահ Արարատ Սարգսյանը: […]

«Էդ ինչի՞ տենց ոգևորվեցիք … »

Այսօր կառավարությունը հավանություն տվեց ներդրումային քաղաքականության հայեցակարգին և հայեցակարգից բխող միջոցառումների ժամանակացույցին: Նախագիծը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց, որ հայեցակարգը ուղղված է ներդրումային ոլորտում բաց դռների քաղաքականությանը, ինչը ազատականացում կապահովի օտարերկյա ներդրողների համար. «Կարևորվում է այն հանգամանքը, որ միջոցառումները համահուչ լինեն այլ ոլորտների իրականացվող քաղաքականության հետ»,- նշեց Ճշմարիտյանը: Նախարարն առաջնային համարեց առևտրային քաղաքականությունը: Նրա […]

Նոր հարկային օրենսգիրք, նոր խոստումներ

Այսօր կառավարության նիստին ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց հարկային օրենսգրքի նոր նախագիծը: «Հարկային օրենսգիրք ընդունում են այն երկրները, որտեղ դաշտը կայուն կամ կանխատեսելի է, մեր հարկային դաշտը համապատասխանում է այդ ցուցանիշին և մենք կարող ենք ներկայացնել այս օրենսգիրքը»,- նշեց փոխնախարարը: Սաֆարյանի խոսքով` արվել է հնարավորը, որպեսզի հարկային դաշտում սահմանվի սահունություն և կայունություն: Նոր օրենսդրությամբ պետք  է արձանագրվի, թե […]

Բացառիկ նվեր Հայաստանին. 168 Ժամ

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է, որ 2016-2017թթ. Իրանի տնտեսական աճը կարող է կազմել 4-5.5 տոկոս։ «Իրանին սպասվում է պայծառ տնտեսական ապագա»,– ասել է Մերձավոր Արևելքի ու Կենտրոնական Ասիայի հարցերով դեպարտամենտի տնօրենի օգնական Մարտին Կերիսոլան՝ մանրամասնելով, որ, եթե Իրանը պատժամիջոցների վերացումից հետո կարողանա նավթի արդյունահանման ծավալը մեծացնել 1 միլիոն բարելով, ապա առաջիկա տարիներին այդ երկրի տնտեսական […]

Վարչապետը «դաբրո է տվել» նոր ավիափոխադրողին

Հայկական օդային տարածքում շուտով նոր ավիափոխադրող կհայտնվի: Այս մասին Henaran-ին տեղեկացրեցին Հանրային խորհրդից` հավելելով, որ ավիափոխադրումները շուտով կիրականանցվեն, քանի որ վարչապետի հետ համապատասխան պայմանավորվածությունը եղել է: Նոր ավիափոխադրողը «Ալյանս» ընկերությունն է: Տնօրեն Արարատ Սարգսյանը հայտնել է, որ ինքնաթիռներն արդեն պատարաստ են թռիչքի: Համապատասխան հրահանգից և պայմանավորվածությունից հետո թռիչքներ կիրականացվեն: Նկատենք, «Ալյանս» ավիաընկերության տնօրեն Արարատ Սարգսյանը մտահոգություն էր […]

Լավ է, թե վատ. Հայկական Ժամանակ

Թերթի ունեցած տեղեկություններով, ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվելու է ՀՀ հարկային նոր օրենսգրքի նախագիծը։ Երեկվա դրությամբ այս հարցը դեռ ներառված չէր օրակարգում։ Հարցը օրակարգում կհայտնվի թերևս նիստից անմիջապես առաջ։ Նշենք, որ հարկային նոր օրենսգրքի մշակման համար ֆինանսական աջակցության է ցուցաբերել ԱՄՆ զարգացման գործակալությանը՝ ՍSAID–ն։ Միջազգային կառույցները պահանջ են դրել, որ նոր օրենսգիրքը լինի հնարավորինս պարզ, տարընթերցումների […]

Շիրակի մարզում կընդլայնվի գազաֆիկացման ցանցը

Շիրակի մարզի կրթական, մշակութային, մարզական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության, առանձին խոցելի համայնքների ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված ցանկով նախատեսված հրատապ ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման համապատասխան գործընթաց՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրելով ՏԻՄ կողմից ներկայացված համայնքների դպրոցական հաստատությունների և նրանց մարզադահլիճների, ինչպես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի