12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

12,9 մլրդ դրամ լրացուցիչ գանձում

ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ին հաստատվում է տվյալ տարվա` հուլիսի 1-ից մինչև հաջորդի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում ռիսկային չափորոշիչների հիման վրա ստուգման ենթակա տնտեսվարող սուբյեկտների տարեկան ցանկը: Այս մասին հայտնում է ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Ֆինանսների նախարության ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Սամվել Ավետիքյանը, ամփոփելով ստորաբաժանման 9 ամիսների […]

Ո՞վ է ՀԷՑ-ի նոր տնօրենը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն նշանակված Կարեն Սերյոժայի Հարությունյանն էներգետիկ համակարգում աշխատում է 1996-ից։ Այս մասին հայտնում է ՀԷՑ-ի լրատվական ծառայությունը: 1996-2002 թթ. Կարեն Հարությունյանն աշխատել է որպես գլխավոր հաշվապահ, ֆինանսական տնօրեն, 2002-2012թթ. զբաղեցրել է Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի տեղակալի, գլխավոր հաշվապահի պաշտոնը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում: 2012-2014թթ. աշխատել է «Շիրակի ջրմուղկոյուղիում» որպես ֆինանսական տնօրեն, […]

Խաղողի պահանջարկը 160 հազար, առաջարկը 50 հազար տոննա

Մինչև մթերման գործընթացը սկսելը կատարվել է մթերվող խաղողի կանխատեսվող ծավալների մոնիթորինգ, ըստ որի` ընթացիկ տարվա շուրջ 210 հազ. տոննա խաղողի մթերման առաջարկի դիմաց մթերման պահանջարկը կազմել է 160.0 հազ. տոննա: Ստեղծված իրավիճակում, խաղողի մթերման կազմակերպման համար անհրաժեշտություն առաջացավ լուծելու շուրջ 50.0 հազ. տոննա խաղողի լրացուցիչ քանակության մթերման խնդիրը: Այս մասին տեղեկացնում է գյուղնախարարության լրատվական ծառայությունը: […]

Արտադրության ծավալները գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշները

Այսօր ՀՀ գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ տեղի է ունեցել «Հայագրոֆորում» ամենամյա համաժողովը, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հանդես է եկել ելույթով, որտեղ ասել է. «Նախարարությունը, գյուղատնտեսության ոլորտին առնչվող խնդիրների լուծման գործընթացում ակտիվ համագործակցություն է ունեցել հանրապետության բոլոր մարզպետարանների և նրանց համապատասխան ստորաբաժանումների հետ: Գյուղատնտեսության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է մի շարք ծրագրերի միջոցով: […]

Ինչքա՞ն են աճել ՀՀ-ում մշակա­բույսերի ցանքատարածությունները

ՄԱԿ-ի ընդունած հայտա­րարությունն առավել համահունչ է մեր հանրապետության գյուղա­տնտեսության պայ­մաններին և ոլորտում իրա-կանացվող քաղաքականությանը, որը նպատակաուղղվել է հողային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսւոթյան նախարարության լրատվական ծառայությունը: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում գյուղատնտեսական մշակա­բույսերի ցանքատարածությունները 2011-2015 թվականների ընթացքում ավելացել են գրեթե 68000 հեկտարով, միայն 2015 թվականին` 18500 հեկտարով և կազմել են 351300 հեկտար: Վարելահողերի […]

Անվտանգության տեսակետից մտահոգիչ խնդիր

Հայաստանն իր պարենային ապրանքների հարցում ինքնաբավ չէ, ինչը անվտանգության տեսակետից մտահոգիչ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: «Տարեկան մոտավոր 400 մլն դոլարի պարեն է արտահանվում Հայաստանից, իսկ ներկրվում է 800 մլն-ի, սա նշանակում է՝ պարենը չի բավարարում»,- շեշտեց նա՝ հիշեցնելով, որ հիմնական ապրանքները ներկրվում են Ռուսաստանից և ԱՊՀ […]

Բիբինը հեռացավ

Հայաստանի էլեկտրական ցանցերի տնօրեն Եվգենի Բիբինն այլևս ընկերության տնօրենը չէ: Էլեկտրական ցանցերի նոր տնօրեն է նշանակվել Կարեն Հարությունյանը: Նշենք, որ ՀԷՑ-ի նոր տնօրենի մասին որևէ տեղեկություն դեռևս հայտնի չէ: Հայտնի է միայն, որ վերջինս համակարգի մեջ է երկար տարիներ: Հիշեցնենք, որ հունիս ամսին ընթացող էլէներգիայի ցույցերի ժամանակ «հարվածի տակ էր ընկել» հենց Եվգենի Բինինը: Ցուցարարները հաճախ […]

Վրաստանն ու Գազպրոմը պայմանավորվում են Հայաստանով գազն անցկացնելու մասին․ Վրաստանի փոխվարչապետ

Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն օրեր առաջ հանդիպել է Գազպրոմի տնօրեն Ալեքսեյ Միլլերի հետ։ Ավելի ուշ Քալաձեն լրագրողներին հայտարարել է, որ բանակցություններ են ընթանում՝ Ռուսաստանից Հայաստան գազի ծավալների մեծացման մասին։ Վրաստանն այժմ գազ գնում է Ադրբեջանից, սակայն Ռուսաստանի Հայաստան եկող գազից էլ 10 տոկոս է  ստանում։ Այժ բանակցություններ են ընթանում՝ այդ ծավալն ավելացնելու համար։ […]

Անակնկալ հայտարարություն` նոր գազամուղի վերաբերյալ. Հայկական Ժամանակ

Հայաստանի արդյունաբե­րողների եւ գործարարնե­րի միության նախագահ Արսեն Ղագարյանը երեկ անակն­կալ հայտարարություն արեց, այն է՝ հիմա քննար­կվում Իրան-Հայաստան նոր, ավելի թողունակ գա­զամուղ կառուցելու հարց։ Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Իրանի հետ ներքին սպառման համար նախատես­ված գազ ներկրելու շուրջ, Արսեն Ղազարյանը պա­տասխանեց. «Դրա ժամանակն էլ կգա. տեսեք, արդեն խոսակցություն կա, որ արդեն Իրան-Հայաստան երկրորդ գազամուղը պետք […]

Վերջ մենաշնորհին

ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը փոքր ու միջին բիզնեսի աջակցման հարցերի համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ մենաշնորհները, մրցակցության բացակայությունը լուրջ խնդիր են Հայաստանի զարգացման համար: Նա ասել էր, որ յուրաքանչյուր երկրում, որտեղ կառավարության անդամները մենաշնորհներ ունեն, դա լուրջ խնդիր է: Սահմանադրական փոփոխությունների դաշնակցական փորձագետ, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Henaran.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես նոր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի