«Խոպանչիները յոլա են տանում»

Տարվա վերջին սովորաբար տնտեսության աշխուժացում է նկատվում: Այս տարի նույնպես սպասելի է տնտեսական ցուցանիշների բարելավում: Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը.
«Այս շրջանում աճում են արտահանման ծավալները, աճում են դրսից ուղարկվող տրանսֆերները: Արտագնա աշխատանքի մեկնածները վերադառնում են և իրենց հետ բերում որոշակի գումարներ, ինչն ապահովում է տնտեսության մեջ որոշակի աշխուժացում»: Տնտեսագետը կարևորում է նաև գյուղատնտեսական ապրանքների մթերման կազմակերպումը:
Ըստ նրա` եթե իրացումը ճիշտ կազմակերպվի, կարելի է խոսել իրական արդյունքներ ունենալու մասին, խոսքը վերաբերում է ոչ միայն խաղողին, այլ նաև կարտոֆիլին, կաղամբին և այլ մթերքներին:
Տնտեսական ցուցանիշների բարելավմանը կարող է նպաստել նաև ՌԴ-ի հետ ապրանքադրամական հարաբերությունները, որպեսզի էներգակիրների ձեռքբերումը կատարվի ռուբլիով կամ դրամով: