23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀԷՑ-ն ու Կառավարությունը անտեղյա՞կ են

«Կասեցում»  քաղացիական շարժումը դիմում է կառավարությանը՝ «կատարե՛ք ձեր խոստումը, շուկաների համար շտապ լուծում է պետք»: Նախաձեռնության անդամ Սամսոն Գրիգորյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ ՓՄՁ-ները նորից հայտնվել են խաբվածի դերում:

«Ինչպես բոլորս գիտենք՝ կառավարությունը սուբսիդավորեց էլեկտրաէներգիայի գնի թանկացած մասը ազգաբնակչության և ՓՄՁ-ների համար: Ավելին՝ օգոստոս ամսվա համար բոլորս վճարեցինք էներգիայի համար հին գներով և հանգստացանք, բայց…

Արի ու տես , որ սեպտեմբեր ամսվա էլեկտրաէներգիայի վճարները կատարելիս շուկաներում առևտուր իրականացնող ձեռնարկատերերը տհաճ անակընկալի հանդիպեցին՝ պարզվեց , որ շուկաները համարվում են խոշոր ձեռնարկատերեր և պետք է վճարեն նոր՝ թանկ գնով:

Ավելին՝ դեռ պետք է վճարվի նաև օգոստոս ամսվա տարբերություն 1 կիլովատտի համար 6 դրամը: Հաշվի չի առնվել, որ շուկաները սպասարկում են մանր և միկրո բիզնեսներին, որ շուկան ընդամենը մանր ձեռնարկատերերի հավաքական կենտրոն է: Միթե՞ ՀԷՑ-ն ու Կառավարությունը տեղյակ չեն: Իհարկե տեղյակ են, ուղղակի նորից խաբվեցինք»,-ասաց Սամսոն Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ