07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լվացել են հուշարձանները

«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում ավանդույթ է դարձել մայրաքաղաքի  հուշարձանների լվացումը:  Արձանների լվացման  առաքելությունը այս տարի ևս սիրով ստանձնել են Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և այլ  կամավորներ, ովքեր խմբերով  շրջել են քաղաքի փողոցներում և այգիներում ու լվացել, մաքրել են հուշարձանները:

Աշխատանքներին տեխնիկական  և մարդկային ռեսուրսներով աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերը: Նախաձեռնության ընթացքում լվացվել են Գայի, Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Վիլիամ Սարոյանի, Պարույր Սևակի,  Ալեքսանդր Գրիբոյեդովի, Խաչատուր Աբովյանի , Եղիշե Չարենցի, Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Օզանյանի, Գևորգ Չաուշի, Արամ Խաչատրյանի, Սասունցի Դավթի և այլ հուշարձաններ:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ