12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մենք ո՞վ ենք, որ ռուսին պատասխանատվության ենթարկենք. Ժամանակ

«Մոտ երկու ամիս առաջ Ռուսաստանի Սոչի քաղաքում Հայաստանից ներկրված և այրելու միջոցով ոչնչացված 200 կիլոգրամ թառափ տեսակի ձկան սեփականատեր, «Արարատ իշխան» ՍՊԸ տնօրեն Արամ Մանուկյանը մինչ օրս որևէ փոխհատուցում չի ստացել իր կրած վնասների համար, և ոչ էլ որևէ մեկը նրան պարզաբանել է, թե ինչու, ի վերջո, ոչնչացվեց վերջինիս արտադրանքը։ Ու թեև նա պատրաստվում էր […]

28-ամյա խաղողագործը մահացել է Ծառուկյանի գործարանի մոտ. Ժողովուրդ

«Երեկ Արարատի և Արմավիրի մարզի խաղողագործները դարձյալ փակել էին ավտոմայրուղին։ Բանն այն է, որ չնայած պետական պաշտոնյաների այցերին՝ իրականում բոլոր գործարանները՝ ներառյալ Գագիկ Ծառուկյանի կոնյակի գործարանը, անհեթեթ պատճառաբանություններով, թե «Եթե մի ողկույզի վրա փչացած հատիկներ կան, ողջ բերքը չենք ընդունի», հրաժարվում են մթերել խաղողը։ Խաղողով բարձված բեռնատարները մեկ շաբաթից ավել է՝ կանգնած են գործարանի մերձակայքում, […]

Խաղողի մթերման խնդիրները. ո՞ր խաղողը պետք է մթերել

«Խաղողի մթերման հետ ունենք խնդիրներ` չնայած իշխանությունները փորձում են այդ հարցը լուծել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով` խնդիրը մտահոգիչ է, խաղողի բերքը անցյալ տրվա համեմատ տասնհինգ տոկոսով ավելի է. « Այս տարի խաղողի կայուն բերք ունենք, ցավոք խաղողի մթերման հետ ունենք խնդիրներ, իշխանությունները փորձում են լուծել։ Գիտեք` […]

Առանց կապրիզների եւ էմոցիաների. ԿԲ-ն համոզված է

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը կարծում է, որ գնաճը գտնվում է կենտրոնական դրամատան կողմից սահմանված ցուցանիշների շրջանակներում և ապահովում է կայուն տնտեսական աճ: Տեղեկացնենք, Ազգային ժողովում ներկայացվում է «Կենտրոնական բանկի գործունեության մասին» 2014 թվականի հաշվետվությունը : «Մեկն ասում է գնաճը բարձր է, մեկն ասում է ցածր է: Գնաճը գտնվում է մեր կողմից սահմանված ցուցանիշների շրջանակներում, […]

Կարեն Կարապետյանի սրտով չէ. Ժամանակ

«Դեռեւս այս տարվա մայիսին «Տաշիր» ընկերութան նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, նշել էր, թե «ՀԷՑ-ի գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող»: Արդեն իսկ հայտնի է, որ Ս. Կարապետյանի ընկերությունը գնել է ՀԷՑ-ը, ուստի Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչու էր ժամանակին հերքում դա: «Այսօր էլ այդ գործարքը […]

2014-ին արձանագրվել է 4,6 տոկոս գնաճ

Ազգային ժողվում քննարկվում է ՀՀ կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման՝գնաճի հաշվետվությունը, որը ներկայացրեց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Ներսես Երիցյանը Նրա փոխանցմամբ՝ 2014 թվականի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականու թյան ծրագրով նախատեսվում էր տարեվերջին գնաճային միջավայրի ընդլայնում, թեև տարին ամփոփվելու էր 12-ամսյա գնաճի՝ նպատակային ցուցանիշից ցածր մակարդակում: Պայմանավորված տարեվերջին արտարժութային հոսքերի կտրուկ նվազման և ռուսական ռուբլու […]

Բախում Ազգային ժողովի դիմաց

Այս պահին լարված իրավիճակ է Ազգային ժողովի դիմաց: Այստեղ հավաքված  «Ոչ»-ի ճակատի անդամները փորձեցին «Ոչ» պաստառ փակցնել ԱԺ-ի դարպասներին, սակայն հանդիպեցին ոստիկանների դիմադրությանը: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշեց, որ ցուցարարներն արհեստական բախում են փորձում հրահրել և կարգադրեց հեռացնել պաստառը: Այս պահին ցուցարարները փորձում են կրկին փակցնել պաստառը, ինչն էլ ոստիկանների հետ քաշքշուքի պատճառ դարձավ: Մեր […]

Հաջորդ տարի կարող ենք ակնկալել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում.տնտեսագետ

Հաջորդ տարի կարող ենք ակնկալել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում. Վարդան Բոստանջյան «ՀԷՑ-ի համակարգերի արդիականացման համար անհրաժեշտ է մոտ 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: Տնտեսագետի  կանխատեսմամբ 2016 թվականին հնարավոր է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում: «Ես կարծում եմ, որ հաջորդ տարի մենք կարող ենք ակնկալել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցում: […]

Կէժանանա՞ հոսանքի գինը

Արդեն հայտնել էինք, որ ՀՀ կառավարությունը բանակցել է «Տաշիր» խմբի հետ, ինչի արդյունքում ընկերությունը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և էլէներգիայի սուբսիդավորումը շարունակել մինչև 2016 թ-ի օգոստոսը: Այս առնչությամբ Henaran.am-ը փոքրիկ հարցախույզ է անցակցրել Fecebook-յան օգտատերերի շրջանում՝ պարզելու, թե ինչպիսին է նրանց վերաբերմունքը ՀԷՑ-ի՝ հայ գործարարին վաճառվելու կապակցությամբ: Օգտատերերի […]

Աղետալի է. Հայկական Ժամանակ

Արտերկրից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների նվազումը արդեն աղետալի տեմպեր է ընդունում։ Այս տարվա օգոստոսին մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը անցած տարվա օգոստոսի համեմատ նվազել է գրեթե կիսով չափ։ Եթե անցած տարվա օգոստոսին մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել էր ավելի քան 156 միլիոն դոլար, արդա այս տարվա օգոստոսին կազմել է ընդամենը 87.2 միլիոն դոլար, նվազելով 44 տոկոսով։ ՀՀ կենտրոնական բանկի՝ երեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված