07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Յոլա գնալու». Ժողովուրդ

«2016 թվականի պետական բյուջեի նախագիծը արդեն մուտք է եղել ԱԺ և ընդգրկվել աշնանային նստաշրջանի մեծ օրակարգ: Ինչպես հայտնի է՝ եկող տարվա բյուջեն 2015 թվականի համեմատ 8 միլիարդ դրամով պակաս է, իսկ դեֆիցիտը, ընդհակառակը, ավելացել է մոտ 75 միլիարդ դրամով:

«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից պարզել, թե 2016 պետբյուջեն արդյոք կարող է համարվել սոցիալական ուղղվածությամբ բյուջե: «Դա բյուջե է, այսպես ասած, ավելի համեստ, հնարավորինս փորձել ենք իրատեսական գտնվել ծախսեր կատարելու մեր ցանկությունների մեջ: Սոցիալական ծախսերը պահպանված են այս տարվա մակարդակում:

Համեստ է այն առումով, որ սովոր ենք յուրաքանչյուր տարի ոչ այդքան շատ, բայց ինչ-որ չափով թոշակի բարձրացում անել, նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցում որոշակի փոփոխություններ անել կամ որոշակի այլ սոցիալական հարցերի հետ կապված խնդիր լուծել, այդ առումով այս տարի համեստ է լինելու»,- պարզաբանեց Սաֆարյանը: Ասել է թե՝ մյուս տարի ունենալու ենք «յոլա գնալու բյուջե»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ