12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀԾԿՀ-ն թույլատրեց վաճառել ՀԷՑ-ը օֆշորային ընկերությանը

Քիչ առաջ ավարտվեց Հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովի նիստը, որի ժամանակ որոշում կայացվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին: Ինչպես Henaran.am-ին ասաց Մարիամ Ստեփանյանը՝ ՀԾԿՀ-ն թույլատրել է «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը: Տեղեկացնենք, […]

Ադրբեջանը չի բացառել ԵԱՏՄ-ին միանալու հավանականությունը

Ադրբեջանը չի բացառում ԵԱՏՄ-ին միանալու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում, ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ, գրում է РИА Новости–ն: «Երբեք մի ասա երբեք»,- ասել է նախարարը` նշելով, որ այժմ իրենք կենտրոնացած են Եվրասիական բլոկի երկրների հետ հարաբերությունների լավացման վրա: Հիշեցնենք, ԵԱՏՄ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը եւ Ղրղզստանը:

Ինչ է քննարկում ՀԿԾՀ-ն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր քննարկելու է «Ինտեր ՌԱՕ»-ին պատկանող ՀԷՑ-ը օֆշորային «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը վաճառելու թույլտվություն տալու հարցը: Հիշեցնենք, երեկ ստորագրվել է ՀԷՑ-ը «ՏԱՇԻՐ» գրուպին վաճառելու պայմանագիր:

Սա արդեն նորություն է. Հայկական Ժամանակ

«Երեկ տարօրինակ իրադարձություններ տեղի ունեցան Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության վաճառքի գործընթացի շուրջ։ ՀԷՑ-ի դեռ ներկայիս սեփականատեր «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը իր կայքում տեղադրեց հաղորդագրություն այն մասին, որ սեպտեմբերի 30-ին մոսկվայաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» խումբը եւ «Ինտեր ՌԱՕ» խումբը ստորագրել են պայմանագիր Հայաստանում գտնվող էլեկտրաէներգետիկ ակտիվների առք ու վաճառքի վերաբերյալ: Գործարքը արդեն հավանության է […]

Ինչ է կատարվում ֆինանսական շուկայում

ՀՀ բանկերում ձեւավորված փոխարժեքները: Դոլարի առքի միջին գինը – 470.43 (նվազագույնը – 470) Դոլարի վաճառքի միջին գինը – 475.07 (առավելագույնը – 477) Եվրոյի առքի միջին գինը – 526.48 (նվազագույնը – 523) Եվրոյի վաճառքի միջին գինը – 536.24 (առավելագույնը – 537.10) Ռուբլու առքի միջին գինը – 7.06 (նվազագույնը – 6.95) Ռուբլու վաճառքի միջին գինը  — 7.37 […]

Մթերվել է 129 հազար տոննա խաղող

Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում  2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է  շուրջ 167 000 տոննա խաղող, որից 129 000 տոննան մթերվել է։ Այսօրվա  դրությամբ Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է  նաև 4630  տոննա խաղող։ Խաղողի բերքահավաքի, ինչպես նաև մթերման և արտահանման  աշխատանքներն ընթացքի մեջ են:

Միեւնույն է` կհաշվեն 48 դրամով

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է «Դելոյթ ընդ տուշ» կողմից ներկայացված խորհրդատվության 1-ին փուլի հաշվետվությունը, որը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում իրականացրել է էլեկտրաէներգիայի թանկացման որոշման վերաբերյալ մոնիտորինգ, այսինքն` պետք է պարզեր, թե որքանով է այդ որոշումը արդարացված: Հիշեցնենք, փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը վստահեցրել էր, որ սեպտեմբերի վերջին ընկերությունը կտա ՀԾԿՀ-ի կողմից 2015-2016 թվականների համար հոսանքի թանկացման […]

Դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը` 474.50 դրամ

ՀՀ բանկերի սահմանած փոխարժեքների համաձայն, ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ցուցանիշը 474.50 դրամ է, վաճառքի ամենացածր արժեքը` 476.50 դրամ: Եվրոն առքի դեպքում արժե 532.10 դրամ, 537.00 դրամ՝ վաճառքն է: Ռուբլու առքի ամենաբարձր արժեքը 7.12 դրամ է, համապատասխանաբար վաճառքինը՝ 7.30 դրամ: Տվյալները ներկայացնում ենք առավոտյան ժամը 11:00—դրությամբ:

Նավթի գինն անկում է ապրում

Միջազգային շուկաներում շարունակում է անկում գրանցել նավթի գինը: Այս գիշեր Նյու-Յորքի NYMEХ բորսայում նավթի WTI տեսակի գինը կազմելէ  44.43 դոլար` արձանագրելով 2.78% նվազում : Լոնդոնյան բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է կազմել է 47.34 դոլար` նվազելով 2,6 տոկոս նվազում:

Վարչապետը կրկին Արարատի մարզում է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մամուլի խոսնակը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, ինչից տեղեկանում ենք, որ վարչապետը կրկին Արարատի մարզում է: Վարչապետն այցելել է Արարատի մարզ անձամբ հետևելու խաղողի մթերման գործընթացին: Հիշեցնենք, որ օրեր առաջ վարչապետն Արարատի մարզ էր գնացել գյուղացիների խնդիրները լսելու և վերջիններիս հորդորելու բացել փակած ճանապարհը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված