25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Պետական աջակցություն՝ սահմանամերձ համայնքներին

Կառավարությունը հաստատել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016թ. ծրագիրը»: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի  և անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով  2016թ. պետբյուջով կհատկացվի 928մլն դրամ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Գործադիրը հաստատել է նաև ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2016թ. միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը: Ծրագրի իրականացումը կնպաստի, մասնավորապես, հանրապետությունում թմրամոլության հետագա զարգացման նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների  հայտնաբերմանը:

Կառավարությունը հավանություն է տվել, մասնավորապես, զբաղվածության,  երեխայի իրավունքների պաշտպանության, առողջապահական, գիտական և գիտատեխնիկական, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման 2016թ.-ի պետական ծրագրերին և միջոցառումների ցանկին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ