12 Հուլիսի, Saturday, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կլինեն

Գործադիրը հավանություն է տվել «Հարկերի մասին» և «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի  փաթեթին: Նախագծերի ընդունման արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կունենա արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների գանձման գործառույթները: Ներկայումս օրենսդրական հակասությունների հետևանքով հարկային մարմինը հնարավորություն չունի արդյունավետ իրականացնելու սոցիալական վճարների պարտավորությունների նկատմամբ արգելանքի կիրառման և հարկադիր գանձման գործառույթները: Այս մասին […]

Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի

Գործադիրի որոշմամբ Վայոց ձորի մարզի Գետափ համայնքի ճանապարհի հիմնանորոգման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 20 մլն դրամ: Կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի նաև Արմավիր համայնքի խորքային հորերից ոռոգման պոմպերով օգտագործված էլեկրտաէներգիայի արժեքը փոխատուցելու նպատակով: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Շիրակում անասնաբուժական կենտրոն, Երևանում` նոր հյուրանոց

Շիրակի մարզում անասնաբուժական սպասարկման կենտրոնի շենքի կառուցման նպատակով կառավարության այսօրվա նիստում ընդունվել է Փանիկի համայնքին պատկանող հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու մասին որոշում: Անասնաբուժական սպասարկման կենտրոնի կառուցումը նախատեսված է     «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության»  ծրագրի շրջանակում:  Ծրագրի նպատակն անասնապահության զարգացման խթանումն է հանրապետության այն համայնքներում, որտեղ բնակչության եկամուտների հիմնական աղբյուրն անասնապահությունն է: Այս մասին հայտնում […]

Կկրճատվի  կենսաթոշակառուի վրա դրված բեռը

Իրավական ակտերի պարզեցման, տնտեսապես ոչ արդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների կրճատման նպատակով  ՀՀ կառավարության աշխատակազմի Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնն (ՕԿԱԿ) ուսումնասիրություն է անցկացնում սոցիալական, մասնավորապես,  կենսաթոշակային ոլորտում: Մասնավորապես, գործող կարգի համաձայն, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու կամ բանկը փոխելու  ցանկության դեպքում, կենսաթոշակառուից պահանջվում է դիմել կենսաթոշակ նշանակող մարմին: Մինչդեռ, նույն կարգի համապատասխան ենթակետով պահանջվում է բանկում բացված […]

Պետական աջակցություն՝ սահմանամերձ համայնքներին

Կառավարությունը հաստատել է «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2016թ. ծրագիրը»: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ սահմանամերձ բոլոր համայնքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով՝ գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի մասնակի ու հողի հարկի  և անշարժ գույքի գույքահարկի ամբողջական փոխհատուցման նպատակով  2016թ. պետբյուջով կհատկացվի 928մլն դրամ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Գործադիրը հաստատել է նաև ՀՀ-ում թմրամոլության և […]

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2016 թ-ի պետբյուջեի նախագծին

Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2016թ. պետական բյուջեի նախագծին, որի համաձայն համախմբված բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1,183 մլրդ դրամ, ծախսերի գծով 1,373,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 190,7մլրդ դրամ: ՀՀ պետբյուջեի նախագծով ՀՆԱ իրական աճը կանխատեսվում է 2,2 տոկոս, գնաճը՝ 4 +/-1.5 տոկոս, դեֆիցիտը՝ 3,5 տոկոս: ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում նախագծում կատարել շտկումներ և […]

ՀՀ տնտեսությունը կշահի

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ եթե ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնեմասը գնած «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր սեփական միջոցների հաշվին մինչև 2016 թվականի օգոստոսի 1-ը փոխհատուցել սակագների տարբերությունը, ապա դա շահավետ կլինի ՀՀ տնտեսության համար: Henaran.am-ի հետ զրույցում Խաչատրյանը տեսակետ հայտնեց, որ նման սուբսիդավորումից չի շահելու փոքր բիզնեսը, քանի որ սուբսիդավորումը […]

Կսպառենք Սամվել Կարապետյանի հաշվին

Այսօր կառավարության նիստին Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է ՀԷՑ-ի վաճառքին ու նշել, որ կարճ ժամանակահատվածում բանակցել են «Տաշիր» խումբի հետ, ինչի արդյունքում ընկերությունը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում: Վարչապետն ասել է նաև, որ «Տաշիր» խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստ է նաև իր սեփական միջոցների հաշվին մինչև 2016 թ-ի օգոստոսի 1-ը […]

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին չի մտահոգում օֆշորային ընկերությունը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը կարծում է, որ ՀԷՑ-ի վաճառքի գործարքը չի ձգձգվի: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ գործարքից հետո սակագնի տարբերությունը պետության կողմից սուբսիդավորման հարցը չի վերաբերում հանձնաժողովի գործառույթին, նրանք այդ հարցում ոչ մի ազդող կամ կարգավորող լծակներ չունեն: Սամվել Արաբաջյանը մանրամասնեց, որ «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունը տեղեկացրել է, որ շարունակելու […]

Խորը շունչ

«Տաշիր գրուփ»-ը և «Ինտեր ՌԱՕ»-ն պայմանագիր են ստորագրել Հայաստանի Հանրապետության էլեկտաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի մասին։ Այդ գործարքը արդեն հավանության է արժանացել Հայաստանի կառավարության կողմից, այն ավարտին կհասցվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո, տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանավորվել են, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» և «Հրազդանի ՋԷԿ»-ը կշարունակեն ամբողջ ծավալով կատարել իրենց ստանձնած պարտավորությունները։ «Տաշիր» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի