Խաղողի մթերման խնդիրները. ո՞ր խաղողը պետք է մթերել
«Խաղողի մթերման հետ ունենք խնդիրներ` չնայած իշխանությունները փորձում են այդ հարցը լուծել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա խոսքով` խնդիրը մտահոգիչ է, խաղողի բերքը անցյալ տրվա համեմատ տասնհինգ տոկոսով ավելի է. « Այս տարի խաղողի կայուն բերք ունենք, ցավոք խաղողի մթերման հետ ունենք խնդիրներ, իշխանությունները փորձում են լուծել։ Գիտեք` մի շարք խնդիրներ կան, օրինակ` Ռուսաստանի շուկան այս տարի մեծ քանակությամբ գինի ձեռ չի բերում, այնտեղ նվազել է: Այնուհետև` խաղողի մթերմամբ զբաղվող ընեկրություններում մրցակցություն չկա, եթե մրցակցություն լիներ, այդպես չէր լինի»:
Բերբերյանը խորհուրդ տվեց խաղողի մթերմամբ զբաղվող ընկերություններին մի օր հանդիպել և քննարկել ու ընդհանուր գին որոշել. «Բազմիցս ասել ենք, որ խաղողի մթերումը տոնննայով չպետք է լինի, այլ խաղողը պետք է մթերեն շաքարայնությամբ, ու բոլոր խնդիրները կլուծվեն»,-ասաց Բերբերյանը:
Խոսելով խաղոի մթերման հետ կապված բողոքների մասին Բերբերյանն ասաց. « Երբ գալիս է ժամանակը, վազում են ՀՀ նախագահի մոտ՝ մեզ օգնի և նախագահն է խառվնում այս հարցին, ուրմեն այս երկրի հետ մի բան այն չէ: Այդ ամենը շուտով կկարգավորվի»,-ասաց Բերբերյանը:
Խոսելով ընդհանուր գյուղատնտեսության մասին` Բերբերյանն ասաց, որ այս տարի ունեցել ենք 65 օրվա երաշտ, որը բերքի վրա ազդել է:
«Կարտոֆիլի արժեքը շուտով 10-15 տոկոսով կթանկանա։ Մեզ սպառնում է նաև, որ որոշ ցածր գոտիներում կարտոֆիլը որպես սերմ հնարավոր չի լինի օգատգործել։ Լոլիկի ծրագիրը մենք ձախողեցինք: Ինչևիցե, մենք տոմատիկ արտադրող երկրից դարձել ենք տոմատի մածուկ ներկրող երկիր»,-ասաց Բերբերյանը: