14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աղետալի է. Հայկական Ժամանակ

Արտերկրից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների նվազումը արդեն աղետալի տեմպեր է ընդունում։ Այս տարվա օգոստոսին մասնավոր տրանսֆերտների զուտ ներհոսքը անցած տարվա օգոստոսի համեմատ նվազել է գրեթե կիսով չափ։

Եթե անցած տարվա օգոստոսին մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել էր ավելի քան 156 միլիոն դոլար, արդա այս տարվա օգոստոսին կազմել է ընդամենը 87.2 միլիոն դոլար, նվազելով 44 տոկոսով։ ՀՀ կենտրոնական բանկի՝ երեկ հրատարակած տեղեկանքի համաձայն, այս նվագման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է, որտեղից ուղարկվող մասնավոր տրանսֆերտները օգոստոսին կրճատվել են ավելի քան երկու անգամ՝ անցած տարվա օգոստոսի 145 միլիոնից այս տարվա օգոստոսին հասնելով ընդամենը 72.6 միլիոն դոլարի։

Ամիսների կտրվածքով մասնավոր տրանսֆերտների նման անկում դեռ չէր գրանցվել։ Համեմատությունը ակնառու դարձնելու համար նշենք, որ հուլիսին էլ անցած տարվա հուլիսի համեմատ մասնավոր տրանսֆերտները կրճատվել էին 33 տոկոսով, հունիսին հունիսի համեմատ 23 տոկոսով եւ այլն։ Եթե այս տեմպը պահպանվի նաեւ առաջիկա ամիսներին, ապա կասկածից վեր է, որ դա աղետալի ազդեցություն կունենա մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա։

Օրվա մյուս նորություններին ծանոթացեք թերթի այսօրվա համարում( 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ