04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Շիրակի մարզում նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել

Մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հանգամանորեն ներկայացրել է ՀՀ Նախագահի նշած ուղղություններով, ինչպես նաև ըստ առանձին ոլորտների ու հաստատված ծրագրերի Շիրակի մարզում իրականացված և դեռևս ընթացքում գտնվող աշխատանքները: Այս մասին հայտնում են նախագահականից:

Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է Շիրակի մարզպետի հետ համատեղ աջակցման գործուն միջոցներ ձեռնարկել մարզի գործարար միջավայրի զարգացման նպատակով «ԱրմՍվիսԲանկի» ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար՝ ակտիվորեն ներգրավվելով Բանկի ֆինանսական օժանդակության մեխանիզմով նախատեսված մարզային գործարար ծրագրերի մշակման ու Բանկին դրանց ներկայացման գործընթացում՝ համապատասխան ընկերությունների կարողությունների ընդլայնմամբ աշխատատեղերի ստեղծման, արտահանման խրախուսման հստակ ու կանխատեսելի առաջնահերթություններից ելնելով: Միաժամանակ, քննարկել ֆինանսական օժանդակության այլ գործիքների կիրառման հնարավորությունը՝ վերոնշյալ եղանակով ընտրված գործարար ծրագրերի առաջմղման նպատակով:

Շիրակի մարզպետին հանձնարարվել է իրականացնել նշված գործարար ծրագրերի պահանջներին համապատասխանող արտադրական և այլ տարածքների գույքագրում՝ հավաքագրված տվյալները ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ