14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Շիրակի անօթևան ընտանիքների բնակարանի հարցը` նախագահի ուշադրության կենտրոնում

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետին հանձնարարվել է Գյումրիում կրթական տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցելու, «Թումո» կենտրոնի ընդլայնման և, միաժամանակ, պատմամշակութային հուշարձան հանդիսացող Գյումրիի նախկին ժողովրդական տան շենքի վերականգնման կարևորությունից ելնելով՝ միջոցներ ձեռնարկել «Սիմոնյան» հիմնադրամի հետ պայմանավորվածությամբ նախատեսված Գյումրիի կրթամշակութային «Թումո» նոր կենտրոնի ստեղծման ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու և դրանից բխող իրավապայմանագրային գործընթացները շուտափույթ իրականացնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք նախագահականից:
Շիրակի մարզպետին հանձնարարվել է՝ Գյումրիի քաղաքապետին առաջարկել բացառել Գյումրի քաղաքի Շչորսի 1 հասցեում տեղակայված պատմամշակութային հուշարձան հանդիսացող նախկին ժողովրդական տան շենքի հարևանությամբ գտնվող զբոսայգու տարածքներում կառուցապատման կամ ժամանակավոր շինությունների տեղադրման աշխատանքները՝ նշված տարածքների երկարաժամկետ պահպանության իրավական լուծումները համաձայնեցնելով «Սիմոնյան» հիմնադրամի հետ:

Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային հիմնախնդրի ավարտական փուլին հնարավորինս շուտափույթ (2015-16թթ. ընթացքում) լուծում տալու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարին հանձնարարվել է համապատասխան միջոցներ ձեռնարկել մինչև տարեվերջ Գյումրի քաղաքում բնակարանների գնման վկայագրերի ավարտական փուլի շահառու հանդիսացող ընտանիքներին համապատասխան վկայագրերի հատկացման և Ախուրյան համայնքում կիսակառույց շենքերի շինարարության վերսկսման ուղղությամբ՝ համապատասխան ֆինանսական գնահատականները ներկայացնելով ՀՀ կառավարության քննարկմանը: Միաժամանակ, առաջարկություններ ներկայացնել Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում նույն ծրագրի շահառու հանդիսացող ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրը 2016թ-ին ամբողջությամբ ավարտելու վերաբերյալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ