15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Իրանի օբյեկտիվ պատճառները

Հայ-իրանական հարաբերությունները վերջին տարիներին թևակոխել են ակտիվ զարգացման փուլ, ինչն արդյունք է այն բանի, որ միջպետական համագործակցության մեջ տնտեսական նշանակության ծրագրերի իրականացումը կարևոր նշանակություն է ձեռք բերել: Հարաբերությունների զարգացման ընթացքն այսօր բավական ակտիվացել է, քանի որ գրեթե 20 տարվա պատմություն ունեցող ՀՀ-ԻԻՀ կապերը վերջին մի քանի տարում բավական լուրջ տնտեսական լիցք են ստացել:

Չնայած այն վերադասավորումներին, որոնք տեղի են ունենում տարածաշրջանում, Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են հատուկ տեղ զբաղեցնել, ինչը պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանը Իրանի համար բարդ իրավիճակներում միշտ Իրանին չվնասող դիրքորոշում է որդեգրել՝ այդ թվում միջազգային կառույցներում։

Այն հանգամանքը, որ այսօր Իրանից  բավականին մեծ պատվիրակություն է ժամանել Հայաստան` բաղկացած քաղաքական և տնտեսական թևերը ներկայացնող գործիչներից, նշանակում է, որ իրանական կողմը մի շարք բնագավառներում ցանկանում է  համատեղ ծրագրեր իրականացնել ՀՀ-ի հետ:

Նշենք, որ ՀՀ-ի հետ հարաբերությունները զարգացնելու Իրանի շահագրգռվածությունը պայմանավորված է նաև նրանով, որ  Հայաստանը Իրանի համար կարող է կարևոր հարթակ լինել Իրան-ԵԱՏՄ երկխոսության ձևավորման և համագործակցության զարգացման գործում, ինչի արդյունքում իրանական արտադրանքը կարող է արտահանվել նաև ԵԱՏՄ երկրներ:

Բացի այդ, Հայաստանն Իրանի համար կարևոր տարանցիկ երկիր է Սև ծով ու ՌԴ ցամաքային ճանապարհով հասնելու համար: Ուստի հաշվի առնելով այս հանգամանքը, տարածաշրջանային  կարևորություն ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը կարող է նոր թափ ստանալ` կապող օղակ դառնալով Սև  ծովի և Պարսից ծոցի երկրների միջև:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ