14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատրաստվեք ցրտահարության

Օդերեւութաբանները արդեն ահազանգել են առաջիկա օրերին` հոկտեմբերի 11-ի եւ 12-ի գիշերները Հանրապետությունում` Շիրակի, Կոտայքի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի բարձրադիր գոտիներում սպասվող ցրտահարության մասին: Կանխատեսվում է համապատասխանաբար` -2+4, -1+3: Գյուղնախարարության մասնագետները խորհուրդ են տալիս ավարտել նշված ջերմաստիճանային պայմաններին չդիմացող պտուղների բերքահավաքը:

Ցրտահարությունների հետևանքները մեղմելու և բերքի կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների կողմից առաջարկվում է առաջնահերթության կարգով իրականացնել հետևյալ ագրոտեխնիկական միջոցառումները:

Կարտոֆիլի և բանջարանոցային մշակաբույսերի ցանքերում՝ կտրել և բույսերից հեռացնել վնասված հատվածները բույսերի միջշարային և մերձբնային տարածքները փխրեցնել, սնուցել ազոտական պարարտանյութերով և ոռոգել ապահովության համար, ցանկալի է կատարել բուժում սնկային հիվանդությունների դեմ :

Խաղողի վնասված այգիներում՝ վազի վրայից հեռացնել ցրտահարված (սևացած, չորացած) շվերը ուժեղ աճ ունեցող հողաշվերը, որոնց վրա բերք է ձևավորվել պահպանել, անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործելով հաջորդ տարի վազի ձևավորման նպատակով գայգում կատարել միջշարային տարածությունների վար, սնուցում ազոտական պարարտանյութերով և ոռոգում խորհուրդ է տրվում այգում կատարել առաջին բուժումը միլդյու հիվանդության և թրիպսների ու տզերի դեմ:

Առաջարկվող միջոցառումների սեղմ ժամկետում իրականացնելու դեպքում կստեղծվեն լուրջ երաշխիքներ վնասված տարածքներից բարձր բերք ստանալու համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ