11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Դարձյալ Սուրիկ Խաչատրյանը. Հայկական ժամանակ

«Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա սեպտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր տեսակի հացը Սյունիքի մարզկենտրոն Կապանում թանկացել է 6.7 տոկոսով։ Եվ սա այն դեպքում, երբ նույն ժամանակաշրջանում Հայաստանում հացը թանկացել է միջինը 5.7 տոկոսով։ Այլ կերպ ասած Սյունիքում հացը մեկ տոկոսային կետով ավելի է թանկացել, քան ՀՀ-ամ։ Կամ որ նույնն […]

Նախագահի հանձնարարականը` ուժի մեջ

Henaran.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն անդրադարձել է Վանաձորի քիմպրոմի խնդրին: Հիշեցնենք, քիմպրոմի աշխատակիցները մի քանի ամիս է՝ պահանջում էին իրենց չվճարված աշխատավարձերը: Արթուր Նալբանդյանը տեղեկացրեց, որ աշխատակիցների երկու ամսվա աշխատավարձերն արդեն իսկ վճարված են, իսկ մինչև դեկտեմբերի 15-ը կվճարվի մնացածը: Անդրադառնալով նախագահի նստավայրի մոտ հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպմանը՝ տեղեկացրեց, որ նախագահի կողմից տրվել են հանձնարարականներ, […]

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2015 թ. առաջին կիսամյակի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»

ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2015 թ. առաջին կիսամյակի «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»: 2015 թ. առաջին կիսամյակի ընթացքում մակրոմիջավայրից բխող ռիսկերի շարքում շարունակել են արդիական մնալ Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական ակտիվության դանդաղումը, Հայաստան ներհոսող տրանսֆերտներիու մեր երկրից արտահանման նվազումը: Բանկային համակարգի վրա նշված զարգացումներն արտացոլվել են վարկային ռիսկի աճով և շահութաբերության նվազմամբ: Այնուամենայնիվ ԿԲ կողմից […]

Ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 5-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի`  Իսակովի պող. 1-ից-11 համարների, Կիլիկիա թաղամասի և Ծիծեռնակաբերդի խճուղու ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2015

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդը (Խորհուրդ) հայտարարում է լրագրողական մրցույթ: Մրցույթին կարող են ներկայացվել 2014 թվականի մայիսի 15-ից մինչև 2015թ. մայիսի 15-ը հրապարակված նյութերը: Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով ազգային փորձագետներից  և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից: Լավագույն լրագրողական մրցույթին մասնակցելու  համար լրագրողական […]

Առաջարկվում է կրճատել պատգամավորների աշխատավարձերը /վիդեո/

Քիչ առաջ ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, հետաքրքրվեց, թե ինչ խնայողություններ են կատարվել կառավարության աշխատակազմի կողմից: Ուրիխանյանը մասնավորապես առաջարկեց պատգամավորների պահպանության ծախսերից պահումներ անել և դրանք ուղղել անհետաձգելի վիրահատություններին: Հարությունյանն արձագանքեց` պատգամավորների պահպանության ծախսերը աշխատավարձերն են, ապա առաջարկեց պատգամավորներին հեղինակել աշխատավարձերի նվազում ենթադրող նախագիծ: Մանրամասները` տեսանյութում

2016 թ-ին կավարտվի Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգումը

2016 թվականին կավարտվեն Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: Այդ մասին 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը` պատասխանելով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հարցին, թե հնարավոր ինչ ներդրումներ կարող են լինել Ստեփանավանի օդանավակայանի գործարկման ուղղությամբ: Նախարարը մանրամասնեց, որ ռուս գործընկերների հետ արդեն կա պայմանավորվածություն: «Կարիք ունենք ծանր ուղղաթիռների, […]

Արտաքին պարտքը 2016-ի տարեվերջին

2016 թվականի տարեվերջին արտաքին պարտքը կկազմի 4 մլրդ 818 մլն  դոլար: Այս մասին 2016 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը` շեշտելով, որ արտաքին պարտքը կհասնի 50 տոկոսի շեմին: Ըստ փոխնախարարի` 2016-ի ընթացքում արտաքին պարտքի գծով նախատեսվում է ստանալ մոտ 443 մլն դոլար` այդ թվում ՀՀ կառավարության […]

Թոշակների համար փող չեն գտնում

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին բյուջետային քննարկումներին առավել հետաքրքիր էր, թե արդյոք հաջորդ տարի նախատեսվում է աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում: Ի պատասխան` ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ հաջորդ տարի աշխատավարձերի և կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում: «Բյուջեի մեջ աշխատավարձերը սոցիալական այդքան մեծ ազդեցություն չեն կարող թողնել: 2 տարի առաջ կտրուկ բարձրացրեցինք: Բյուջեից 80 մլրդ տարեկան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի