Սպասում են նախագահին /վիդեո/
Այսօր՝ նոյեմբերի 5-ին նաիրիտցիները կրկին բողոքի էին եկել Կառավարության շենքի մոտ
Գործարանի աշխատակիցներից՝ Հովհաննես Զոհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում թվարկեց իրենց պահանջները:
Առաջնային պահանջը մեր զրուցակցի փոխանցմամբ՝ գործարանի վերագործարկումն է.
«Մենք գտնում ենք, որ գործարանը փակել չի կարելի, այն պետք է աշխատի: Երկրորդ պահանջն էլ, որ մեզ ստիպելով պայմանագիր ստորագրել տվեցին՝ ասելով, որ մեր աշխատավարձերի տոկոսները չեն տալիս, որի փոխարեն այն կուղղվի «Նաիրիտ 2-ին» և այդ գումարների միջոցով գործարանը կվերագործարկեն, սակայն այդպիսի բան տեղի չունեցավ, այդ իսկ պատճառով էլ այսօր պահանջում ենք, որ այդ պայմանագիրը չեղարկեն»:
Նաիրիտցիները իրենց պահանջները նամակով ներկայացրել են Սերժ Սարգսյանին. «Կարծում ենք, որ նախագահը անմիջական ազդեցություն կարող է ունենալ և իր միջամտությամբ նպաստել, որ գործարանը նորից աշխատի»,-նշեց Զոհրաբյանը: