23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Մեզ արտասահման թողնելը պետք է արգելեն». Լյովա Խաչատրյան

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը գյուղատնտեսությանը տրվող բյուջետային հատկացումների ժամանակ Հայաստանում ոլորտի նկատմամբ պետական վերաբերմունքը համեմատեց Չեխիայում համապատասխան վերաբերմունքի հետ:
Ըստ Լյովա Խաչատրյանի՝ Հայաստանում տրվող հարաբերական ցածր տոկոսով վարկերի սուբսիդավորումը մեկ գյուղացիական տնտեսության մասով կազվում է 6 դոլար, իսկ օրինակ Չեխիայում այդ նպատակով հատկացվում է շուրջ 200 եվրո այն դեպքում, երբ իրենց վարկի տոկոսներն ավելի բարձր են:
«Չեխիայում ես չտեսա մի տրակտոր, որը վարելիս շրջադարձ տար, որ հողը չփչացնի: Պիտի փող տանք գյուղացուն, որ տեխնիկա առնի»,- ասաց Խաչատրյանը:

Ի պատասխան ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն արձագանքեց, թե եվրոպական երկրների հետ համեմատությունը շատ տեղին կլիներ, եթե Խաչատրյանը թոշակներն ու աշխատավարձերն էլ համեմատեր եվրոպական երկրների հետ: Փոխնախարարը, սակայն համաձայնեց, որ գյուղատնտեսությանը պետք է տրվեն ավելի շատ հատկացումներ, սակայն, նրա համոզմամբ, ամեն ինչ կախված է պետության հնարավորությունից: Լյովա Խաչատրյանն էլ հեգնանքով ասաց.
«Մեզ արտասահման թողնելը պետք է արգելեն, որ չտեսնենք և չհամեմատենք: Դա էլ է տարբերակ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ