19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կրկին թույլատրվում է ԱՄՆ-ից թռչնամթերք ներկրել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով 2015 թվականի մայիսի 29-ից Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ (H5N2, H5N8 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով արգելվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների 16 նահանգներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփեր և միջադիրներ՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

Հիմք ընդունելով հիվանդության վերացման վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը` Ծառայության պետի 2015 թ. նոյեմբերի 3-ի հրամանով ԱՄՆ-ի Նեբրասկա, Հարավային Դակոտա և Վիսկոնսին նահանգներից ներմուծման արգելքը վերացվել է:

Տեղեկացնենք նաև, որ ավելի վաղ՝ հուլիսի 30-ին, վերացվել էր ԱՄՆ-ի Արկանզաս, Կալիֆորնիա, Այդահո, Ինդիանա, Կանզաս, Միսսուրի, Մոնտանա, Հյուսիսային Դակոտա, Օրեգոն, Վաշինգտոն նահանգներից թռչնամսի ներմուծման արգելքը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ