11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տիգրանին սննկացնում են. ժամանակ

«ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, դեռ փետրվարին սնանկացած «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանին «Յունիբանկը» նոր՝ 364,4 հազար դոլար գումարի պահանջ է ներկայացրել: Նշենք, որ հուլիսի 9-ին էլ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել նաև Օշական գյուղում գտնվող նրա «Աշտարակի գինիներ» գործարանը»: Առավել մանրամասն`թերթի այսօրվա համարում:

Հայաստանը հուսալի գործընկեր է Եվրոպայի խորհրդի համար

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդի խոսքով՝ ֆորումն արդյունավետ հարթակ է դարձել համայնքային զարգացման խնդիրները վեր հանելու և լուծման ուղիները քննարկելու առումով և հաշվի առնելով նախորդ տարիներին համաժողովների արդյունքում ոլորտում կատարված մեծ աշխատանքը՝ պետք է արձանագրել դրական տեղաշարժ: ՏԻՄ համակարգում բարեփոխումների իրականացման համատեքստում ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավարը կարևորել է Հայաստանի համայնքների խոշորացման գործընթացը՝ […]

Քաղցկեղով վարակված կարտոֆիլը վտանգավոր չէ՞

Լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Արագածոտնի մարզի մի քանի համայնքներում ոռոգման ջրի հնարավոր աղտոտվածության պատճառով Ապարանի տարածաշրջանի կարտոֆիլի հողատարածքները վարակվել են քաղցկեղով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ջրի աղտոտվածությունը չի կարող կարտոֆիլի քաղցկեղի առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ: Այս մասին հայտնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական ծառայությունը: ՍԱՊԾ–ն դեռ […]

Դոլարը թանկանում է

Հայկական դրամը հրաժեշտ է տալիս վերջին ամիսների հաստատուն դիրքին: Վառելիքի գների համաշխարհային անկման պայմաններում Ռուսաստանի մեծ կախվածությունը նավթի ու գազի արտահանումից, ռուսական տնտեսության խախուտ վիճակը բնականաբար ազդում է ռուբլու փոխարժեքի անկման վրա:  Դրամն այլեւս «կախված չէ» ռուսական ռուբլուց: Ճիշտ հակառակն է դոլարի պարագայում` ազգային փոխարժեքը վերջին շաբաթներին նկատելի զիջում է դիրքերը: Նոյեմբերի 9-ին փոխանակման կետերում զգալի աճ արձանագրեց […]

Գլենդել Հիլզի «փլատակների» տակ կարող են մնալ նաև Ամերիան և ՎՏԲ-ն

Գլենդել Հիլզի հետ կապված սկանդալային պատմությունները շարունակվում են: Այդ ընկերությունից խաբված հարյուրավոր քաղաքացիներ ձևավորել են նախաձեռնող խումբ` իրենց խնդիրները լուծելու համար: Գլենդել Հիլզի հետ գործ բռնած ընտանիքներից որոշներին բնակարանների վկայականները չեն հանձնվում, մյուսներից նախնական պայմանավորվածությունից ավել գումար են ուզում, որոշների շենքերն էլ անգամ կառուցված չեն, բայց բնակիչներին ստիպում են վճարել և բանկերի գումարը և Գլենդել […]

Վարչապետն ընդունել է «Զոհալ» ընկերության ներկայացուցիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Զոհալ» ընկերության հիմնադիր Ա. Ջաբար Գարգաշին (Արաբական Միացյալ Էմիրություններ), «Զոհալ»  ընկերության համասեփականատեր Ա. Մանժոսովին (Ավստրիա) և «Հելիոս Փաուեր» ընկերության սեփականատեր Ի. Գերգովին (Բուլղարիա): Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում էներգետիկ բնագավառում համագործակցության ծավալման և զարգացման հեռանկարները: «Զոհալ»-ի հիմնադիր Աբդուլ Ջաբար Գարգաշը նշել է, որ […]

Գագիկ Խաչատրյանը չի կարողանում գիշերը քնել

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը համաձայն է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի այն դիտարկման հետ, որ 2016 թվականին ավելի վատ ենք ապրելու: Լրագրողների հետ զրույցում Խաչատրյանը զարմացավ սակայն` ինչու է լրագրողներին թվում, թե տնտեսական այս իրավիճակի արդյունքում պետական պաշտոնյաների կյանքը չի վատանում: «Պաշտոնյաների մեծ մասը գիշերը չի կարողանում քնել»,- արձագանքեց գլխավոր հարկահավաքը: Դիտարկմանը, թե չեն քնում, որովհետև […]

Անզոր է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մտադիր է 2016 թվականին ուսումնասիրության կենտրոնում պահել հանրային հնչեղություն ունեցող վարույթները: Կիրականացվեն պլանային ուսումնասիրություններ: Այս մասին 2016-ի բյուջեի քննարկումների ժամանակ ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ շեշտելով, որ հաջորդ տարվա իրենց ծախսերի մեջ փոփոխություն չկա: Պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի հարցին` հանձնաժողովը հանցավոր համաձայնությունների դեմ պայքարի համար ունի՞ համապատասխան գործիքներ՝ […]

«Հարևանի հարսն» ու «Հյուսիս-հարավ»-ը

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կապի և տրանսպորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ քննարկմանը շատ զարմացավ, որ 2016 թվականին նախատեսվում է կառուցել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի միայն 9 կմ-ամնոց հատվածը: Հարությունյանը նշեց, որ ավտոճանապարհի կառուցման առումով օրինակ մեր հարևան Ադրբեջանը մեզնից արագաշարժ է: Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանն արձագանքեց`  9 կմ-ը՝ նվազագույնն է, ինչը պարտադիր նախատեսվում է կառուցել: […]

Էներգետիկ ոլորտի ծախսերը եկող տարի կավելանան

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ներկայացնելով 2016 թվականի բյուջեն, հայտարարեց, որ էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներին 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 32 միլիարդ 924 միլիոն դրամ: Այսինքն՝ ծախսերի աճը, 2015 թվականի համեմատ, գերազանցում է 4.6 անգամ: Ըստ Սաֆարյանի՝ Էներգետիկայի ոլորտում կշարունակվեն արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով 12 ծրագրեր, այդ թվում` Համաշխարհային բանկի աջակցությամբ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի