Արցախի վարչապետը ողջունել է
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 11-ին մեկնել է Մարտունու շրջան և մի շարք համայնքներում ծանոթացել «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» ծրագրերի ընթացքին:
Գործադիր իշխանության ղեկավարը նախ մասնակցել է Ներքին Ճարտարում բարեգործական ծրագրով կառուցվելիք բազմաբնակարան շենքերիհիմնարկեքի արարողությանը: «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» միջոցներով սպայական ընտանիքների համար կառուցվող երկուշենքերից յուրաքանչյուրը կունենա 24 բնակարան. ծրագրով նախատեսված է կառուցել նաև խաղահրապարակ, ավտոկայանատեղի և այլենթակառուցվածքներ:
Վարչապետը ողջունել է հիմնադրամի նախաձեռնությունը և նշել, որ բնակարանաշինությունը համարվում է հանրապետության ռազմավարական հիմնախնդիրներից մեկը: Նրա խոսքով՝ սպայական ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը գտնվում է ինչպես կառավարության,այնպես էլ բարերարների ուշադրության կենտրոնում:
«Ողջունելի է «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» այս նախաձեռնությունը, որն ուշադրության ներքո է պահում մեր սպաների բնակարանային կարիքները: Օրինակելի է նրա հիմնադիր Վլադիմիր Ավագյանի հայրենանվեր գործունեությունը, ով բացիբնակարանաշինությունից, Ճարտարում և Արցախի տասնյակ համայնքներում տարբեր ծրագրեր է իրականացնում»,- ասել է վարչապետը:
Ներկաներին ողջունել է նաև բարերար Վլադիմիր Ավագյանը և նշել, որ բացի գյուղական համայնքներից, հիմնադրամն աջակցության տարբերծրագրեր է իրականացնելու նաև Պաշտպանության բանակի համար: «Հիմնադրամն առաջիկա տարիներին պատրաստվում է Արցախի գյուղականհամայնքներում շուրջ հազար բնակարան կառուցել՝ սպայական և բազմազավակ ընտանիքների համար»,- տեղեկացրել է բարեգործը:
Վարչապետի և բարերարի մասնակցությամբ՝ տեղի է ունեցել շենքերի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը, որն ավարտվել է Սահակվարդապետ Շաքարյանի օրհնությամբ: Ա. Հարությունյանն այցելել է նաև տեղի միջնակարգ դպրոց, ծանոթացել առկա պայմաններին:
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է Ճարտար քաղաք, որտեղ, բարերար Վլադիմիր Ավագյանի ուղեկցությամբ, ծանոթացել է«Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» կողմից իրականացվող՝ հանդիսությունների տան, եկեղեցու և բազմաբնակարան շենքերիշինարարական աշխատանքների ընթացքին, եղել նոր սպորտդահլիճի համար նախատեսված շենքում:
Վարչապետ Հարությունյանը Ճարտարում մասնակցել է նաև հիմնադրամի կողմից շտապ օգնության երկու նոր մեքենաների՝ համայնքին հանձնելուարարողությանը:
Գործադիր իշխանության ղեկավարն այցի շրջանակներում եղել է նաև Խնուշինակ և Գիշի համայնքներում, որտեղ ծանոթացել է բարեգործականհիմնադրամի միջոցներով կյանքի կոչվող ծրագրերին, բարերարի հետ քննարկել որոշ մանրամասներ և ձեռք բերել հետագա համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ:
Այցի ընթացքում վարչապետ Հարությունյանին ուղեկցում էին Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
…