11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Կոտայքի մարզում պետք է զարգացնենք գերժամանակակից գյուղատնտեսություն. նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կոտայքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Կոտայքի մարզի 2014թ. և 2015թ. հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների, գերակայությունների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: Այս մասին հայտնում են նախագահականից: «Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները քննարկելիս պետք է շատ ավելի մեծ ակնկալիքներ ունենանք՝ հաշվի առնելով առնվազն մի քանի հանգամանք: Դրանցից […]

Սպասում են նախագահին /վիդեո/

Այսօր՝ նոյեմբերի 5-ին  նաիրիտցիները կրկին բողոքի էին եկել Կառավարության շենքի մոտ Գործարանի աշխատակիցներից՝  Հովհաննես Զոհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում թվարկեց իրենց պահանջները: Առաջնային պահանջը մեր զրուցակցի փոխանցմամբ՝  գործարանի  վերագործարկումն է. «Մենք գտնում ենք, որ գործարանը փակել չի կարելի, այն պետք է աշխատի: Երկրորդ պահանջն էլ, որ մեզ ստիպելով պայմանագիր ստորագրել տվեցին՝ ասելով, որ մեր աշխատավարձերի տոկոսները […]

Կառավարությունը 300 միլիոն դոլար վարկ է վերցնում

Ասօր՝ նոյեմբերի 5-ին Կառավարության հերթական նիստում  հավանություն տրվեց «ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի կնքմանը: Նախագիծը գործադիրին ներկայացրեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որը նշեց, թե  վարկով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 300 միլիոն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ, որը կտրամադրվի երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 […]

Կրկին թույլատրվում է ԱՄՆ-ից թռչնամթերք ներկրել

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով 2015 թվականի մայիսի 29-ից Ամերիկայի Միացյալ Նահանգներում արձանագրված բարձր ախտածին թռչնի գրիպ (H5N2, H5N8 տիպի) հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով արգելվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների 16 նահանգներից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել կենդանի թռչուն, թռչնամթերք, հումք (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձու, մսոսկրային ալյուր, կերեր, լրացակերեր (բացառությամբ […]

Գյուղնախարարը դեմ է

2016 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Ավետիսյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից, թե ժամանակը չէ, որ սուբսիդավորվող դիզվառելիքից և պարարտանյութից օգտվեն նաև միջին և խոշոր տնտեսվարողները, քանի որ այդ նպատակով հատկացվող գումարների չափը շուրջ 51 տոկսով ավելացել է: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն արձագանքեց, որ դեմ է այդ քաղաքականությանը. «Ես դեմ […]

«Մեզ արտասահման թողնելը պետք է արգելեն». Լյովա Խաչատրյան

ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը գյուղատնտեսությանը տրվող բյուջետային հատկացումների ժամանակ Հայաստանում ոլորտի նկատմամբ պետական վերաբերմունքը համեմատեց Չեխիայում համապատասխան վերաբերմունքի հետ: Ըստ Լյովա Խաչատրյանի՝ Հայաստանում տրվող հարաբերական ցածր տոկոսով վարկերի սուբսիդավորումը մեկ գյուղացիական տնտեսության մասով կազվում է 6 դոլար, իսկ օրինակ Չեխիայում այդ նպատակով հատկացվում է շուրջ 200 եվրո այն դեպքում, երբ իրենց վարկի տոկոսներն ավելի բարձր […]

2016-ին գյուղատնտեսությանը տրվող միջոցները կկրճատվեն

2016 թվականին գյուղատնտեսության ոլորտի համար նախատեսվում է հատկացնել 15 մլրդ 609.9 մլն դրամ` 2015 թվականի 16 մլրդ 560.5 մլն դրամի դիմաց: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Փոխնախարարի խոսքով՝ մասնավորապես գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 214.5 մլն դրամ` 2015-ի 1 մլրդ 188.6 մլն դրամի դիմաց կամ 25.9 մլն […]

«Էս ինչ օրի ենք հասել … »

«Հաց սպառողների թիվը պակասել է: Հացը մնում է,  ստիպված հետ ենք տալիս, կամ քիչ ենք ստանում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Չարբախի հացի խանութի վաճառողուհի` տիկին Համեստը, ով  նշեց, թե իրենց մոտ հացի գինը ստիպված էժանացրել են, բայց քաշը չեն պակասեցրել. «Մեր խանութում՝ գինը իջեցրել ենք, ինչ արած, անընդհատ հացը հնացնելով էլ չի լինի»: «Ցավալի է տեսնել, որ գումար […]

Թոշակառուների թիվը կրճատվել է

Ազգային ժողովում շարունակվում են հաջորդ տարվա բյուջետային քննարկումները: 2016թ. բյուջեի 29.5 տոկոսը հատկացվել է սոցիալական ոլորտին: Ի դեպ, կենսաթոշակառուների թիվը կրճատվել է 5 հազարով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ այս տարի կանխատեսում են կենսաթոշակային համակարգում ընդգրկված մարդկանց թվի ավելացում, ինչը կբերի լրացուցիչ մուտքեր: Արտեմ Ասատրյանը հավելեց, որ ինչպես անցյալ տարի, այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի