17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Պարենային ապրանքները 1.6%-ով էժանացել են

2015-ին հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.6% գնանկումով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական հաղորդագրությունից:

Ըստ ԱՎԾ-ի՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների ու սակագների՝ համապատասխանաբար 1.0% և 0.1% հավելաճ:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալներով՝ 2015թ. հոկտեմբերին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 97.6%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 92.5%, ոչ պարենային ապրանքներինը՝
104.7%, ծառայությունների սակագներինը՝ 101.2%:

2015թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական նվազումը կազմել է 0.2% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.02% հավելաճ):
2015թ. հոկտեմբերին, 2014թ. հոկտեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսը կազմել է 101.9%, այդ թվում` պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 99.4%, ոչ պարենային ապրանքներինը` 105.8%, ծառայությունների սակագներինը` 101.7%, իսկ հունվար-հոկտեմբերին 2014թ. հունվար-հոկտեմբերի
համեմատ` համապատասխանաբար 104.4%, 104.1%, 105.9% և 103.1%:

Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2015թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սպառողական գները նվազել են 1.0-0.2%-ով, իսկ մեկում գրանցվել է 0.1% գնաճ: Մայրաքաղաքում սպառողական գները, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0.4%-ով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ