07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Երկու նախարար չի լինի

Այսօր առավոտյան ԱԺ  տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում մեկնարկեցին 2016 թվականի բյուջեի քննարկումները: Հիշեցնենք, այսօր ավարտվում են հանձնաժողովների նիստերում բյուջետային քննարկումները, որից հետո բյուջեի նախագիծը հերթական քառօրյային կներառվի օրակարգում:

Այսօր սպասվում է բավականին լարված քննարկում, քանի որ կներկայացվեն և կքննարկվեն մի քանի նախարարությունների բյուջետային մուտքերն ու ծախսերը: Նիստի մեկնարկին տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը և Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը չեն ներկայանա Ազգային ժողով` գործուղման են:

Այս պահին Ազգային ժողովում են քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Սպասվում է նաև Սննդի անվտանգության պետական ծառայության, ՏՄՊՊՀ-ի ղեկավարի և Կադաստրի պետական կոմիտեի պետի համապատասխան բյուջետային ծրագրերի ներկայացումները:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ