11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Անօթևանների հարցը վերջնականապես կլուծվի

Կառավարությունը շուտով որոշում կկայացնի երկրաշարժից տուժած, հաշվառված և շահառու ճանաչված անձանց բնակարանների վկայականներ տալու երկրորդ փուլի մեկնարկի վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ մինչև 2016 թվականի վերջը կլուծվի քաղաքային, մինչև 2017 թվականը՝ գյուղական բնակավայրերի անօթևանների խնդիրները: Նախարարը նշեց, որ օրինակ` Գյումրիի «Մուշ» թաղամասում լուծվել է երկրաշարժից տուժած մոտ […]

Հարկային արտոնությունների «օգուտը»

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի խոսքով` 2016 թվականին հարկային արտոնությունների պատճառով չի հավաքագրվի 381 մլրդ դրամ, ինչը, ըստ փոխնախարարի, նախորդ տարվանից ավելի է 41 մլրդ դրամով: Պավել Սաֆարյանն ավելացրեց, որ եթե եկող տարի այդքան արտոնություն չունենայինք, ապա բյուջե կմուտքագրվեր 381 մլրդ դրամ: Նման գումարը փոխնախարարի խոսքով` գնահատվել է ըստ առանձին հարկատեսակների: Այդ առումով հաջորդ տարվա ՀՆԱ […]

Երկու նախարար չի լինի

Այսօր առավոտյան ԱԺ  տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում մեկնարկեցին 2016 թվականի բյուջեի քննարկումները: Հիշեցնենք, այսօր ավարտվում են հանձնաժողովների նիստերում բյուջետային քննարկումները, որից հետո բյուջեի նախագիծը հերթական քառօրյային կներառվի օրակարգում: Այսօր սպասվում է բավականին լարված քննարկում, քանի որ կներկայացվեն և կքննարկվեն մի քանի նախարարությունների բյուջետային մուտքերն ու ծախսերը: Նիստի մեկնարկին տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտարարեց, որ Էներգետիկայի և […]

Նախագահն այցելել է Արարարտի մարզի մի քանի ձեռնարկություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն մեկնել է Արարատի մարզ: Մասիս քաղաքում Նախագահն այցելել է «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ մտնող՝ ստվարաթղթե արկղերի արտադրությամբ ու տպագրական արտադրանքի թողարկմամբ զբաղվող «Գրանդ Մաստեր», ինչպես նաև ծխախոտի հումքի մթերմամբ, վերամշակմամբ և սիգարետի արտադրությամբ զբաղվող «Մասիս Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերություններ: Նախագահը ծանոթացել է հիշյալ ընկերությունների գործունեությանը, արտադրանքի իրացման ծավալներին, կատարված ներդրումներին […]

Սպասվում է ծանր տարի

Կանխատեսելի էր, որ 2016 թվականին բյուջեի պակասուրդը նախորդ տարվա համեմատ շատանալու է, քանի որ դրա մասին էին վկայում մեր երկրում գոյություն ունեցող իրողությունները և ՌԴ-ի տնտեսության վիճակը: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Հիշեցնենք, որ 2015-ին եկամուտները նախատեսված էին 1 տրիլիոն 191 միլիարդ, իսկ 2016 թվականի պետբյուջեի նախագծում՝ 1 տրիլիոն 183 […]

Վարչապետը ծանոթացել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին /ֆոտո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 6-ին այցելել է «Արփա-Սևան» թունել՝ տեղում ծանոթանալու թունելի ներկայիս վիճակին և վերականգնման աշխատանքներին ընթացքին: ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ և Աբու-Դաբիի Զարգացման Հիմնադրամի աջակցությամբ 2010-2017 թթ. իրականացվում է «Արփա-Սևան» թունելի առավել վթարային հատվածների հիմնանորոգման ծրագիր, որի նպատակն է՝ ապահովել Արփա-Սևան ջրատարի թունելների կայունությունը և անվտանգությունը ջրատարի ուղեծրի ողջ երկարությամբ: Կապալառու կազմակերպությունը «Արփա-Սևան» […]

Պարենային ապրանքները 1.6%-ով էժանացել են

2015-ին հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 1.6% գնանկումով: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական հաղորդագրությունից: Ըստ ԱՎԾ-ի՝ պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների ու […]

Թանկարժեք կովերը. Ժողովուրդ

Պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հոկտեմբերի 14-ին պայմանագիր է կնքել «Լիվեշտոկ» ՍՊԸ-ի և «Նիկսոֆտ» ՓԲԸ-ի հետ: Ըստ այդմ՝  նշված նախարարությունը ձեռք է բերել 453 հատ խոշոր եղջերավոր կենդանի կամ այլ կերպ ասած՝ կովեր: Մասնավորապես, 191 հատը շվից ցեղատեսակի կովեր են, որոնց համար նախարարությունը վճարել է 232մլն 236 հազար դրամ: Մյուս 198 հատը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի