19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Էներգետիկ ոլորտի ծախսերը եկող տարի կավելանան

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը, ներկայացնելով 2016 թվականի բյուջեն, հայտարարեց, որ էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներին 2016 թվականին նախատեսվում է հատկացնել 32 միլիարդ 924 միլիոն դրամ: Այսինքն՝ ծախսերի աճը, 2015 թվականի համեմատ, գերազանցում է 4.6 անգամ:

Ըստ Սաֆարյանի՝ Էներգետիկայի ոլորտում կշարունակվեն արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով 12 ծրագրեր, այդ թվում` Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագիրը, որի համար 2016 թվականին նախատեսված է 4 միլիարդ 777 միլիոն դրամ:

«Բացի այս Ռուսաստանի աջակցությամբ կիրականացվի Հայկական ԱԷԿ-ի համար 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը, որի համար 2016-ին ծրագրված է 4 միլիարդ 250 միլիոն դրամ: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման շրջանակներում Երևանի ՋԷԿ-ի ենթակայանի վերակառուցման ծրագրի համար 2016 թվականին ծրագրված է 1 միլիարդ 203 միլիոն դրամ»,- տեղեկացրեց Սաֆարյանը: Հիշեցնենք, վարկային այս ծրագրերը դեռ այս տարվա սկզբին հաստատվել են կառավարության և խորհրդարանի կողմից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ