11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նոր վարկեր

ՀՀ կառավարության վաղվա նիստին հաստատման է ներկայացված երկու վարկային համաձայնագիր: «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրին 40 մլն դոլար վարկ կտրամադրի Եվրասիական զարգացման բանկը` 20 տարի մարման ժամկետով, 2 տոկոս տոկոսադրույքով: «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր-արդյունքների վրա հիմնված փոխատվություն» համաձայնագրով կառավարությանը կհատկացվի 88 մլն 500 հազար դոլար: Այս գումարները կուղղվեն դպրոցների սեյսմիկ պաշտպանության բարձրացմանը:

Պղնձի գինը ռեկորդային սահմանի է մոտենում

Երրորդ շաբաթն անընդմեջ համաշխարհային շուկայում շարունակում է անկում գրանցել պղնձի գինը: Նոյեմբերի 10-ին արձանագրվեց տարվա համար պղնձի ամենացածր գինը` մեկ տոննան` 4892 դոլար: Մասնագետները սա բացատրում են դոլարի արժևորմամբ, նաև Չինաստանի տնտեսության որոշակի անկայունությամբ:

Արցախի վարչապետը ողջունել է

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 11-ին մեկնել է Մարտունու շրջան և մի շարք համայնքներում ծանոթացել «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» ծրագրերի ընթացքին: Գործադիր իշխանության ղեկավարը նախ մասնակցել է Ներքին Ճարտարում բարեգործական ծրագրով կառուցվելիք բազմաբնակարան շենքերիհիմնարկեքի արարողությանը: «Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամի» միջոցներով սպայական ընտանիքների համար կառուցվող երկուշենքերից յուրաքանչյուրը կունենա 24 բնակարան. ծրագրով նախատեսված է կառուցել նաև […]

Հայկական գինիները և խմիչքները Կրակովի միջազգային ցուցահանդեսում

2015 թվականի նոյեմբերի 4-ից 6-ը Լեհաստանի Կրակով քաղաքի EXPO KRAKOW ցուցահանդեսային կենտրոնում անցկացվող գինու մասնագիտացված «ENOEXPO» 13-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի զարգացման հիմնադրամի ջանքերով հայկական 14 ընկերություններ մասնակցել են մեկ միասնական «ARMENIA» տաղավարով: Հատկանշական է, որ հայկական տաղավարն ամենամեծն ու ամենաներկայանալին էր միջազգային այդ հեղինակավոր ցուցահանդեսում, որտեղ իրենց արտադրատեսակներն էին ներկայացնում գինեգործության ավանդույթներով հայտնի աշխարհի մի […]

Կարևոր հարցեր են քննարկվել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ստեփան Բարաքյանին և ՀՀ-ում գործունեություն ծավալող ֆրանսիական մի շարք ձեռնարկությունների ղեկավարների: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությունը և նշել, որ այն գտնվում է ամուր հիմքերի վրա: Կառավարության ղեկավարը կարևորել է […]

Ի՞նչ կտա հարկային նոր օրենսգիրքը

Հարկային օրենսդրության հաճախակի փոփոխությունները խարխլում են համակարգի կայունության և կանխատեսելիության սկզբունքները: Կառավարությունն այն կարծիքին է, որ հարկավոր է ստեղծել այնպիսի դաշտ, որը երկարաժամկետ հատվածում բիզնեսի համար կապահովի կայուն և կանխատեսելի միջավայր, ինչի ուղղությամբ արդեն առաջին քայլերն են արվում՝ հարկային նոր օրենսգրքի մշակման եղանակով: Այս մասին Ազգային ժողովում «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու […]

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն է սպասվում

Կառավարությունը հարկ վճարողներին հնարավորություն կընձեռի առցանց եղանակով իմանալ իրենց հարկային պարտավորությունները ըստ հարկատեսակների, կատարած վճարումների: Ազգային ժողովը քննարկում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը բխում է հարկային վարչարարության արդիականացման ռազմավարությունից՝ հիշեցնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը […]

Կառավարությունն առաջարկում է ազատել հարկերից

Կառավարությունն առաջարկում է պետական հարկերից ազատել Հայաստանում զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցմամբ զբաղվող ձեռնարկատերերին: Ազգային ժողովը քննարկում է «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հիշեցրեց, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից Հայաստանում ներդրվեց ընտանեկան ձեռնարկատիրության համակարգը, ինչը նշանակում էր, որ ընտանիքի մեկ կամ մի քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի