11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հատկացվեց 902 միլիոն դրամ` նոյեմբեր ամսվա քամիների հասցրած վնասը փոխհատուցելու համար

Այսօր՝ նոյեմբերի 19-ին  կառավարության հերթական  նիստում ՏԿԱԻ  նախարար Արմեն Երիցյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում է 902 միլիոն դրամ` 2015թ. նոյեմբերին ուժեղ քամիների հետևանքով համայնքներում ավերածությունների վնասները փոխհատուցելու համար: Նախարարը նշեց, որ մարզպետերը հանձնարարություն են ստացել վերջնականապես հստակեցնել վնասների չափը: Նա 3 օր խնդրեց` վերջնական զեկուցելու համար: Վարչապետը հավելեց, որ նախագահի […]

Երկու շաբաթում պարտքն ավելացել է 581 միլիոնով. Արամ Մանուկյան

Ազգային Ժողովում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի ելույթ նվիրված էր ՀՀ արտաքին պարտքին: Ըստ պատգամավորի՝ երկրի արտաքին պարտքն արտացոլում է տվյալ պետության ղեկավարության ստեղծագործ կամ մսխող լինելը, իսկ մեր պետության պարտքի ցուցանիշները խոսում են այն մասին, որ մեր երկիրը ոչ թե ստեղծագործ է, այլ` գումարներ մսխող: «2008 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության սկզբում արտաքին պարտքը կազմում […]

ԱՄՆ դեսպանն ասաց` ինչն է Հայաստանում իրենց հետաքրքրում

Երեքշաբթի տեղի է ունեցել առևտրի և ներդրումների հարցերով հայ-ամերիկյան կողմերի խորհրդի նիստը, իսկ, ահա, Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը դրա տրամաբանական շարունակությունն է: Այդ մասին միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը: «Խորհրդի նիստի ժամանակ քննության առնվեցին կոնկրետ տեխնիկական հարցեր, որոնք կարող են […]

Ի՞նչ են քննարկում հայերն ու ամերիկացիները միջկառավարական մակարդակում

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում կողմերը նախատեսում են քննարկել երկկողմ տնտեսական գործընկերության զարգացման մի ամբողջ փաթեթ՝ ամերիկյան կողմի օգնությամբ Մեծամորի ատոմակայանի անվտանգության բարձրացումից մինչև Հայաստանն այլընտրանքային վերականգնվող էներգիայի աղբյուրներով ապահովման ծրագիրը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։ Նրա խոսքով` փաթեթը […]

Ի՞նչ աջակցություն կլինի սոցիալապես անապահովներին

ՕԵԿ-ական պատգամավոր Լևոն Դոխոլյանը, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, հետաքրքվեց, թե կառավարությունը ի՞նչ ելքեր է տեսնում սոցիալական անապահով ընտանիքիների աջակցության հարցում, այն դեպքում, երբ եկող տարի բյուջեով չի նախատեսվում բարձրացնել կենսաթոշակները կամ նպաստները: Արտեմ Ասատրյանը նշեց, որ եկող տարի նախատեսվում է սոցիակալան ոլորտի ծրագրեր իրականացնել, որոնք իրենց մեջ կներառեն […]

Քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտի հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության հանքարդյունաբերական ձեռնարկությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: Խորհրդակցությանը ներկա են եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Խորհրդակցության սկզբում ՀՀ […]

«Բա քեզ ինչի՞ համար են ընտրել »

ԲՀԿ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը Henaran.am-ի հետ զրույցում չշտապեց մեկնաբանել 2016 թվականի պետական բյուջեն: Պատգամավորը նշեց, որ նախագծի վերաբերյալ հայտարարություններով հանդես չի գա` «քնարկում, խոսում են էլի, ես ի՞նչ խոսեմ»: Հիշեցնենք, որ այս քառօրյային քննարկվում է պետական բյուջեն: Հավելենք, որ ԲՀԿ-ն դեռ պաշտոնապես չի հայտարարել, թե ինչպես են քվեարկելու նախագծին:

Ուրախալի լուր Կենտրոնական բանկի նախագահից. Իրավունք

«Ամանորին, ինչպես նաև եկող տարվա մեջ գնաճ չի սպասվում: Համենայնդեպս, եթե հավատանք ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին. «Դրամավարկային քաղաքականության բազմաթիվ մեխանիզմներ ենք օգտագործում եւ շարունակելու ենք օգտագործել, որպեսզի ինչպես Ամանորին, այնպես էլ 2016-ին գնաճը զսպենք: Ես Ձեզ վստահեցնում եմ՝ ոչ տարեվերջին, ոչ հաջորդ տարի մենք որեւէ խնդիր չենք ունենալու: Անգամ եթե արտաքին գործոններով պայմանավորված հայտնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի