19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կկառուցվի նոր էլեկտրակայան

Հայաստանի էներգահամակարգի արտադրական հզորությունների զարգացման և էլեկտրական էներգիայի արտահանմանը նպաստելու նպատակով գործադիրը  հավանություն է տվել ՀՀ կառավարության և «ՌԵՆԿՈ» ընկերության միջև կնքվող` ՀՀ-ում՝ Երևան քաղաքի տարածքում համակցված շոգեգազային ցիկլով 234 ՄՎտ ընդհանուր հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրող նոր էլեկտրակայանի կառուցման և շահագործման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրին: Փոխըմբռնման հուշագրով ՀՀ կառավարությունը և «ՌԵՆԿՈ»-ն հաստատում են էլեկտրակայանի նախագծի իրականացման նպատակով համագործակցելու իրենց փոխադարձ հետաքրքրվածությունը: «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է 4 ամսվա ընթացքում ստուգել էլեկտրակայանին վերաբերող նախագծի իրականացման հնարավորությունը: Նախագծի իրականացման նպատակահարմարության դեպքում՝ «ՌԵՆԿՈ»-ն ՀՀ-ում կհիմնի առևտրային կազմակերպություն, որի հետ կկնքվի էլեկտրակայանի կառուցման վերջնական պայմանագիր, որի համաձայն՝    ՀՀ կառավարությունը կաջակցի «ՌԵՆԿՈ»-ին ձեռք բերել հողատարածք՝ էլեկտրակայանի կառուցման համար՝ «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին հարակից տարածքում:    Պայմանագրի կնքման պահից «ՌԵՆԿՈ»-ն պարտավորվում է 30 ամսվա ընթացքում իր հաշվին կառուցել էլեկտրակայանը: Ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի 215 մլն ԱՄՆ դոլար: Կարևորելով ներդրումային այս ծրագրի իրականացումը, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այն  օտարերկրյա ներդրում է՝ առանց պետական պարտքի ավելացման: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ պետք է լինել հետևողական, որպեսզի պայմանագրում որևէ բացթողում չլինի՝ հետագա խնդիրներից խուսափելու համար: Միաժամանակ վարչապետը հանձնարարել է բոլոր շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների հետ քննարկել այդ հարցը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ