11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Նոր խաղ. Հայկական Ժամանակ

Պետական բյուջեի եկա­մուտների նվազումը ստի­պում է մեր հարկային ծա­ռայությանը ինտենսիվ քայլեր ձեռնարկել բյուջեն հավաքագրելու համար: Հարկայինի հիմնական թիրախ են դարձել հատ­կապես փոքր բիզնեսի ներկայացուցիչները: Ինչպես պնդում են հատկապես փոքր խանութների տերերը, վերջին շրջանում հարկային տեսուչները այ­լեւս չեն բավարարվում ՀԴՄ կտրոն չտալու համար մեկ անգամ 150 հազար դրամով տուգանելուց: Նախկինում ՀԴՄ կտրոն չտալու համար տարին մեկ անգամ […]

Նորածիններին հատկացվող գումարով հնարավոր կլինի ուսման վարձ և այլ ծախսեր հոգալ

Ընտանիքներում երրորդ և հաջորդ երեխաների դեպքում վճարվող ծննդյան միանվագ նպաստի և ընտանեկան դրամագլխի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է կառավարության որոշմամբ սահմանված ընտանեկան դրամագլխի միջոցների օգտագործման նպատակները հասանելի դարձնել թիրախային գյուղական բնակավայրերի բնակչության համար: Գործող որոշման համաձայն՝ ընտանեկան դրամագլխի միջոցները կարող են օգտագործվել […]

Ռուսական ինքնաթիռի կործանումը վնաս կհասցնի Թուրքիայի սպորտային տուրիզմին

Ռուսական SU-24 ռազմական ինքնաթիռի խոցումից հետո սկսված ռուս-թուրքական ճգնաժամի պատճառով Թուրքիան կարող է կորցնել մարզական համալիրներից ստացող եկամուտների 70%-ը: Այս մասին տեղեկացնող թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը գրում է, որ մի շարք երկրների, հատկապես Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող ակումբները չեղարկում են Անթալիայում անցկացվելիք ձմեռային հավաքների համար կատարված ամրագրումները, հայտնում է Ermenihaber.am-ը: Ըստ գործակալության տվյալների՝ 2013 թվականին […]

Կառավարությունում քննարկել են

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Խորհրդին են ներկայացվել Արտաշատ-Քաջարան ավտոճանապարհի նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրման արդյունքներն ու նախագծող խորհրդատուի կողմից առաջարկվող տարբերակները: Ծավալվել է մտքերի շահարգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք առաջարկություններ, որոնց ուղղությամբ քննակումները կշարունակվեն: Այնուհետև խորհուրդը քննարկել և հաստատել […]

Ձերբակալեք. Բագրատյանը հունից դուրս եկավ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, խոսելով 2016-18 թվականների ազգային վիճակագրական ծառայության ծրագրից, հիշեց Մարկ Տվենին: «Մարկ Տվենն ասում էր`կա արդարացված, չարդարացված և վիճակագրական սուտ, ահա այդ սուտասաններից մեկը նստած է էստեղ: Էս մարդը խաղեր ա տալիս տեմպերի հետ՝ հաճոյանալով այս կամ այն նախագահին, կամ այս կամ այն վարչապետին, նման մարդիկ շատ վտանգավոր են»,-ասաց Բագրատյանը՝ նկատի […]

Գյուղմթերքի վաճառքը` նաև վիրտուալ տիրույթում

Տեղեկատվական տեխնոլոգիաները ներմուծվում են նաև գյուղատնտեսական ապրանքների սպառման ոլորտ։ Օրերս գործարկված armagro.am կայքն այսուհետև կօգնի Շիրակի մարզի գյուղացիներին իրացնել իրենց գյուղատնտեսական արտադրանքը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Նախաձեռնության հեղինակը «Կոմպասս» հասարակական կազմակերպությունն է։ «Գյուղից դեպի գլոբալ շուկա» խորագրով ծրագրի նպատակն է խթանել Շիրակի մարզի գյուղերում զբաղվածությանը և գյուղատնտեսական գործունեության քանակական և […]

Ջչային պետական կոմիտեի նախագահն ընդունել է JICA-ի պատվիրակությանը

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը «Եղվարդի ոռոգման համակարգի բարելավում» ծրագրի միջանկյալ հաշվետվությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով  նոյեմբերի 23-ին ընդունել է Ճապոնիայի Միջազգային Համագործակցության Գործակալության (JICA) պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝  Կոմիտեի նախագահը արդյունավետ է գնահատել մինչ օրս իրականացված համագործակցությունը՝ նշելով, որ համատեղ աշխատանքներն ընթանում են ծրագրվածին համաձայն և ընթացքում ծագած բոլոր խնդիրներն ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի