30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սևանա լիճ բաց է թողնվել 371 000  գեղարքունի և ամառային իշխանի մանրաձուկ

ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ Նախագահի աշխատակազմի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ ՀՀ պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լճի Ձկնգետ գետի /Ծովագյուղ համայնք/գետաբերանին ս.թ. նոյեմբերի 27-ին իրականացվել են գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ:

Սևանա լիճ նախատեսված էր բաց թողնել 366 667 մանրաձուկ՝ 166 667 գեղարքունի և 200 000 ամառային իշխան: Մանրաձուկը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության  2015 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին` «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2015 թվականի հուլիսի 14-ին ՀՀ բնապահպանության նախարարության և «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ» ՍՊԸ-ի  միջև կնքված պայմանագրով ամրագրված չափաքանակներով: Սակայն նույն միջոցներով լիճ վաց թողնվեց մոտ 371 000 մանրաձուկ:

Մանրաձկան բացթողնման աշխատանքներին հետևել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Արշակ Աղաջանյանը, տարբեր գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ, հարակից համայնքների բնակիչներ:

Նախարար Արամայիս Գրիգորյանը, կարևորելով Սևանա լճում ձկնապաշարների համալրման գործողությունները, մասնավորապես նշել է. «Այսօր նախատեսված էր 366 700 մանրաձուկ բաց թողնել Սևանա լիճ, սակայն այս պահին լիճ է բաց թողնվելու 371 000 գեղարքունի և ամառային իշխան տեսակի մանրաձուկ: Բացի այդ՝ ս/թ հունիս-հուլիս ամիսներին արտահերթ կարգով «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» կողմից լիճ էր բաց թողնվել մոտ 238 000 մանրաձուկ, այսինքն՝ 2015թ. կտրվածքով՝ մոտ 610 000 մանրաձուկ: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքները ցույց են տալիս, որ լճում ձկան պաշարներն ավելանում են, ինչը շատ ուրախալի և ոգևորիչ է մեզ համար: Սակայն մենք ունենք մի խնդիր՝ ապօրինի ձկնորսություն, հատկապես ձվադրման շրջանում իրականացվող ձկնագողություն, որի դեմ պետք է պայքարենք ազգովի, համատեղ ջանքերով: Ես կոչ եմ անում զե՛րծ մնալ ձկնորսություն իրականացնելուց, չխաթարե՛լ լճում ձկան բնական վերարտադրությունը, որպեսզի մոտ ապագայում մենք հասնենք ձկնապաշարի ցանկալի ծավալների և լճում արդյունագործական որսի հնարավորության հեռանկար ունենանք: Եթե մեզ հաջողվի ձվադրման շրջանում լիակատար կերպով կանխել ձկան ապօրինի որսը, ապա երկու տարի հետո մենք կկարողանանք խոսել արդյունագործական որսի հնարավորությունների մասին»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ