23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանը, հո չի՞ կիսում իր նավթային ռեսուրները մեզ հետ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը կարծում է, որ ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի ներկայացումը ադրբեջանական հերթական պրոյեկտն է, որը վստահաբար պատվիրված է: Henaran.am-ի հետ զրույցում խոսնակը նշեց, որ զեկույցի առկայությունը չի կարող մտահոգիչ լինել, քանի որ այն քաղաքական պարտադիր փաստաթուղթ չի համարվում և չի ունենալու իրավական ընթացք:

«Վատն այն է, որ ԵԽԽՎ-ն դարձել է Ադրբեջանի շուկայի տաղավարներից մեկը: Սարսանգը մեր ջրամբարն է, որը գտնվում է մեր տարածքում: Ադրբեջանը, հո՞ չի կիսում իր նավթային ռեսուրները մեզ հետ: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ փոխշահավետ փոխգործակցության, կայունության և կայունության պահպանման նկատառումներից ելնելով՝ պարտաստ ենք իրենց ջուր տրամադրել, սակայն նրանք միշտ մերժել են»,- մեկնաբանեց Բաբայանը՝ շեշտելով, որ դա չի նշանակում, թե ադրբեջանական կողմը Սարսանգի ջրամբարի վրա որևէ իրավունք ունեն:

Ըստ Բաբայանի՝ ադրբեջանական կողմը միշտ վարել է ահաբեկչական քաղաքականություն Արցախի հանդեպ:
«Խորհրդային տարիներին այնպես էին անում, որ մենք զրկված լինենք մեր սեփական ջրային ռեսուրսներից և չկարողանանք օգտագործենք այդ ռեսուրները:

«Օրինակ` նախկին ԼՂԻՄ-ի գետերի վրա կառուցվում էին ջրամբարներ ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս, որ չկարողանանք այդ գետերի ռեսուրսներն օգտագործել: Միակ բացառությունը Սարսանգն էր, քանի որ աշխարհագրական առումով անհնարին էր այն կառուցել ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս»: Այն ժամանակ արցախցիներն օգտագործում էին իրենց ջրային ռեսուրսների միայն 5 տոկոսը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ