14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նախարարը սպանդանոց է այցելել

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Ահլ ալ-Բեյթի Համաշխարհային Համագումարի գլխավոր քարտուղար Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարիի հետ  այսօր  Արարատի մարզի Մասիս քաղաքում այցելել է 2015 թվականի օգոստոս ամսին շահագործման հանձնված «Ոսկե կացին» ՍՊԸ-ի սպանդանոց, որտեղ մորթն իրականացվում է «հալալ» կանոնների համաձայն: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ներկա էին նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, այլ պաշտոնատար անձինք:

«Հայաստանը Իրանի հետ կարող է համագործակցել գյուղատնտեսության բնագավառի մի շարք ճյուղերում: Մասնավորապես, երկկողմ փոխգործակցության համար առավել հեռանկարային են այն ոլորտները, որոնցում Իրանն ունի բավականին մեծ առաջընթաց` սերմնաբուծությունը, պտղաբուծությունը, կաթիլային ոռոգումը», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը համագործակցության հնարավոր ուղղություններից է համարել նաև հայ-իրանական համատեղ ձեռնարկությունների հիմնումը, հատկապես անասնապահության ոլորտում` պատրաստի մսամթերքը հետագայում դեպի Իրան արտահանելու նպատակով: Այս առումով նախարարը տեղեկացրել է, որ նկատի ունենալով Իրանում Հայաստանից ներկրվող ոչխարի մսի պահանջարկը, հայկական կողմը կարող է տարեկան 250-300 հազար գլուխ ոչխար արտահանել Իրան:

Միաժամանակ նախարարը հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել հարևան երկրի ներկայացուցիչներին Հայաստանում ներդրումներ իրականացնելու  գործում։

Այաթոլլա Մոհամմադ Հասան Ախթարին իր հերթին բարձր է գնահատել հայ-իրանական հարաբերությունները քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում: Նա նաև հավելել է, որ շնորհիվ բարձր որակական հատկանիշների` Իրանում մեծ է հատկապես հայկականանասապահական և թռչնաբուծական ատրադրանքի, կաթնամթերքի և մսամթերքի պահանջարկը:

Սպանդանոցում նախարարի շրջայցի ընթացքում գլխավոր տնօրեն Առնոլդ Մանուկյանը տեղեկացրել է, որ գործունեության սկզբում այստեղ 1 հերթափոխի ընթացքում մորթի էին ենթարկվում 700 գլուխ կենդանիներ, ներկայումս այդ թիվը հասցվել է 1000 գլխի, և նախատեսվում է հետագայում 1 հերթափոխում իրականացնել 1500 գլուխ կենդանու մորթ: Մինչև հաջորդ տարվա մայիս ամիսը նախատեսվում է կազմակերպել նաև խոշոր եղջերավոր կենդանիների մորթ: Այժմ շինարարական աշխատանքներ են տարվում խոշոր եղջերավոր կենդանիների մորթի հոսքագիծ կառուցելու նպատակով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ