05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԵՏՄ-ի հետ հարաբերություններում չի լուծվել մի շատ կարևոր հարց

Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը, խոսելով «Մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրության շուրջ, մտահոգություն հայտնեց, որ մինչ օրս ԵՏՄ-ի հետ հարաբերություններում չի լուծվել մի շատ կարևոր հարց: Բանն այն է, որ երբ ՀՀ-ից ապրանքներն ուղարկվում են ՌԴ և ինչ-ինչ պատճառներով ետ են բերվում, դրանք կրկնակի հարկվում են ԱԱՀ-ով, ինչը նախկինում չկար:

«ԵՏՄ անդամակցությունից հետո շատ ավելի ապրանքներ ՌԴ-ից գալիս են ՀՀ, քան արտահանվում: Մենք սերտիֆիկատ չենք պահանջում, բայց մեզանից պահանջում են: Երկուսն էլ անօրինական գործընթացներ են մեր արտադրողների հանդեպ, ասում են՝ սենց կանեն, նենց կանեն, բայց ինքը լուրջ հարց է: Ղազախստանի ու Բելառուսի հետ երկու անգամ ենք ԱԱՀ մուծում»,- ընդգծեց պատգամավորը:

Ի պատասխան` ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը նշեց, որ երբ ՀՀ-ից ապրանքն արտահանվում է դեպի ՌԴ, ՀՀ-ում վճարված ԱԱՀ-ն պետք է վերադարձվի և ՌԴ-ում վճարվի ԱԱՀ, իսկ երբ արտահանված ապրանքատեսակների որոշ մասը վերադարձվում է և եթե ընկերությունն աշխատում է իրավաբանական անձի հետ, պետք է նույնը կիրառվի ռուս գործընկերոջ նկատմամբ:

Ըստ փոխնախարարի` խնդիրն այն է, որ ԵՏՄ շուկայում ԱԱՀ վերադարձի խնդիրը կապված է նրա հետ, թե ներմուծողը վճարել է ԱԱՀ, հարկայինից տեղեկանք վերցրել և ներկայացրել է: Հոկտեմբերին ԵՏՄ խորհրդի նիստին հարց բարձրացվեց, որ ԱԱՀ հարցը պարզեցվի և մենք մշակել ու շջանառության մեջ ենք դրել նախագիծ: Փոխնախարարի փոխացմամբ` դեկտեմբերի 21-ին բաձրագույն խորհրդի նիստի ժամանակ արձանագրությունը կստորագրվի, ըստ որի` ՀՀ-ից դեպի ԵՏՄ և հակառակ ուղղությամբ նույնականացման սերտիֆիկատներ կարող են պահանջվել միայն այն ապրանքատեսակների նկատմամբ, որոնց մաքսային արժեքը տարբերվում է ԵՏՄ դրույքաչափերից: Մնացած ապրանքների մասով չեն կարող պահանջել նույնականացման սերտիֆիկատ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ