05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեխանիկական ոռոգումը պետք է փոխարկել ինքնահոսի

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Համաշխարհայինբանկի պատվիրակությանը, որի կազմում էին ջրային պաշարների գծով ավագ մասնագետ,աշխատախմբի ղեկավար Վինսթոն Յուն, գյուղատնտեսական ոլորտի ավագ մասնագետ ԱրուսյակԱլավերդյանը, սոցիալական զարգացման ավագ մասնագետ Սոֆյա Գեորգիևան, բնապահպանությանհարցերով ավագ մասնագետ Դարեջան Կապանաձեն և այլ պատասխանատու անձինք: Հանդիպմաննպատակն էր քննարկել Հայաստանի ոռոգման համակարգի բարելավման ծրագրի ընթացքը: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Չորսամյա ծրագրով նախատեսվում է մինչև 2017 թվականը մեխանիկական ոռոգումը փոխարկել ինքնահոսի՝ Մեղրիում, Գեղարդալճում, Բաղրամյանում և Քաղցրաշենում չորս ինքնահոս համակարգիկառուցման միջոցով:

Հանդիպման սկզբում պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ առաքելության այցիհիմնական նպատակն է գնահատել «Ոռոգման համակարգի բարելավման ծրագրի» համընդհանուրարդյունքները, ցուցանիշները և ազդեցությունները զարգացման արդյունքների տեսանկյունից ևաջակցել ծրագրի իրականացման խոչընդոտների լուծմանը:

Ողջունելով հյուրերին և գոհունակություն հայտնելով համագործակցության արդյունքներից` նախարար Սերգո Կարապետյանը իր խոսքում հատկապես կարևորել է  ոռոգման համակարգում ջրի օգտագործման խնայողատար ռեժիմների կիրառումը, մասնավորապես, կաթիլային ոռոգման համակարգի ներդրումը, որն առաջարկել է ներառել  առաջիկա ծրագրերում:

Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ ծրագրի ավարտին հանրապետության ոռոգմանհամակարգը  էականորեն կբարելավվի:

Նշելով, որ ծրագրի շրջանակներում ավարտին է մոտենում Մեղրիի ինքնահոս համակարգիկառուցումը` պարոն Յուն իր հերթին հավելե է, որ այն մեծապես կնպաստի ոռոգման համակարգիբարելավմանը` դրանով իսկ նպաստավոր պայմաններ ստեղծելով գյուղատնտեսական արտադրանքիավելացման համար:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ