06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խորհրդարանում այսօր թեժ կլինի

Այսօր Ազգային ժողովում մեկնարկելու է 2016 թվականի բյուջեի նախագծի քննարկումը: Հիշեցնենք, մինչ մեծ օրակարգ մտնելը հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը քննարկվել է ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում:

Հիշեցնենք, քննարկումներից պարզ դարձավ, որ նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրված է 1 տրլն 183 մլրդ դրամի չափով` 2015 թվականի համար հաստատված 1 տրլն 191.5 մլրդ դրամից և 2014 թվականի փաստացի ստացված 1 տրլն 094.1 մլրդ դրամ համադրելի գումարների դիմաց:

Ստացվում է եկամուտներն այս տարի 8.5 մլրդ դրամով կրճատվել են: Նախագծի համաձայն` Հայաստանի պետական բյուջեի պակասուրդը 2016 թվականին կաճի 2.2 տոկոսով և կկազմի ՀՆԱ-ի 3.5 տոկոսը։ Նույնիսկ իշխող կուսակցության ներկայացուցիչները հաստատել են, որ եկող տարի տնտեսապես ծանր տարի է սպասվում:

Չնայած խորհրդարանի ընդդիմադիր հատվածը բավարար չափով ակտիվություն չցուցաբերեց հանձնաժողովներում քննարկումների ժամանակ, սակայն հերթական նիստում նրանց մասնակցությամբ սպասվում են թեժ քննարկումներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ