14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղցկեղով վարակված կարտոֆիլը վտանգավոր չէ՞

Լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել այն մասին, թե Արագածոտնի մարզի մի քանի համայնքներում ոռոգման ջրի հնարավոր աղտոտվածության պատճառով Ապարանի տարածաշրջանի կարտոֆիլի հողատարածքները վարակվել են քաղցկեղով: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ ջրի աղտոտվածությունը չի կարող կարտոֆիլի քաղցկեղի առաջացման ու տարածման պատճառ հանդիսանալ:

Այս մասին հայտնում է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվական ծառայությունը:

ՍԱՊԾ–ն դեռ անցյալ տարի մոնիթորինգի արդյունքում Արագածոտնի մարզի Արագած համայնքում հայտնաբերել կարտոֆիլի քաղցկեղ հիվանդությունը՝ հողից և բույսից նմուշառում կատարելով և ուղարկելով այն լաբորատոր փորձաքննոթյան: Հիվանդության տարածումը կանխարգելելու և օջախները վերացնելու նպատակով Ծառայության մասնագետները տեղում ֆերմերներ ին ու համայնքի ղեկավարին տվել էին մի շարք ցուցումներ: Ֆերմերներին տամադրվել էին տեղեկատվական թերթիկներ և անհրաժեշտ խորհրդատվություն՝ մասնավորապես ցանքաշրջանառություն իրականացնելու և ստացված բերքը որպես տնկանյութ չօգտագործելու, ինչպես նաև խիստ վարակված պալարները նախապես փորված հորերում թաղելու վերաբերյալ: Հիմնական նախապայմանը, որը պետք էր պահպանել, նույն վայրում կրկին կարտոֆիլ չցանելն էր: Արագածին հարակից գյուղական համայնքներում իրականացված մոնիթորինգի արդյունքներվ՝ այդտեղ հիվանդությունը չէր գրանցվել:

Տեղեկացնենք, որ Ծառայությունն օրերս կրկին ուսումնասիրություններ է իրականացրել Ապարանի տարածաշրջանի համայնքներում և պարզել, որ այնտեղ չկա կարտոֆիլի քաղցկեղ հիվանդություն: Այս տարի Արագած համայնքի ֆերմերները հիմնականում հետևել են ՍԱՊԾ-ի խորհուրդներին և ստացել անհամեմատ լավ բերք:

Հարկ է նշել, որ քաղցկեղով վարակված կարտոֆիլը, ըստ մասնագետների, մարդու կյանքի և առողջության համար վտանգավոր չէ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ