23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անօթևանների հարցը վերջնականապես կլուծվի

Կառավարությունը շուտով որոշում կկայացնի երկրաշարժից տուժած, հաշվառված և շահառու ճանաչված անձանց բնակարանների վկայականներ տալու երկրորդ փուլի մեկնարկի վերաբերյալ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նրա խոսքով՝ մինչև 2016 թվականի վերջը կլուծվի քաղաքային, մինչև 2017 թվականը՝ գյուղական բնակավայրերի անօթևանների խնդիրները:

Նախարարը նշեց, որ օրինակ` Գյումրիի «Մուշ» թաղամասում լուծվել է երկրաշարժից տուժած մոտ 4500 հոգու բնակարանային խնդիր, մնացել է ընդամենը 230 շահառու, ում բնակարանային խնդիրը մոտ ապագայում կլուծվի: Պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե բնակարան ստացածները մշտապես դժգոհում են, որ կառուցված շենքերը տեխնիկապես անորակ են, մեկ տարվա ընթացքում պատերի մեջ ճեղքեր են առաջանում՝ նախարարն արձագանքեց.

«Դրա մասին եղել են բազմաթիվ խոսակցություններ, թերություններ կարող են լինել, դրանք շինարարները պարտավոր են վերացնել»: Նախարարն ընդգծեց` յուրաքանչյուր նման ահազանգից հետո թերությունները վերացվել են:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ