24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Կառավարությունը 300 միլիոն դոլար վարկ է վերցնում

Ասօր՝ նոյեմբերի 5-ին Կառավարության հերթական նիստում  հավանություն տրվեց «ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագրի կնքմանը:

Նախագիծը գործադիրին ներկայացրեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, որը նշեց, թե  վարկով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 300 միլիոն ԱՄՆ դոլարի չափով բյուջետային աջակցության վարկ, որը կտրամադրվի երեք մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը 100 մլն ԱՄՆ դոլար գումարով:

Վարկի տարեկան տոկոսադրույքը  2.1% է, տրամադրվում է 20 տարի մարման ժամկետով, որից 10 տարին արտոնյալ ժամանակահատվածն է:

Ծրագրում նախատեսված տնտեսական, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության միջոցառումների փաթեթն ուղղված է հիմնական կարճաժամկետ և միջնաժամկետ ռիսկերի չեզոքացմանը, ինչպես նաև տնտեսական աճի ավելի բարձր տեմպերի ապահովման գործում խոչընդոտների վերացմանը:

Ծրագրի գլխավոր ուղղություններն են. ա) էներգետիկ հատվածի ֆինանսական կայունության բարձրացում, բ) պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացում, գ) բիզնեսի վարման պայմանների բարելավում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ