22 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Թոշակառուների թիվը կրճատվել է

Ազգային ժողովում շարունակվում են հաջորդ տարվա բյուջետային քննարկումները: 2016թ. բյուջեի 29.5 տոկոսը հատկացվել է սոցիալական ոլորտին: Ի դեպ, կենսաթոշակառուների թիվը կրճատվել է 5 հազարով:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրեց, որ այս տարի կանխատեսում են կենսաթոշակային համակարգում ընդգրկված մարդկանց թվի ավելացում, ինչը կբերի լրացուցիչ մուտքեր: Արտեմ Ասատրյանը հավելեց, որ ինչպես անցյալ տարի, այս տարի ևս շարունակվելու է ընտանիքին տրվող աջակցությունը, մասնավորապես ծնվող երրորդ և չորրորդ երեխաների համար այս տարի ևս կտրվի մեկ միլիոն դրամ, որից կես միլիոնը` առձեռն, իսկ մյուս մասը կփոխանցվի բանկային հաշվի վրա:

Հինգերորդ երեխայի համար պետությունը նախատեսում է տրմադրել 1.5 մլն դրամ գումար: Ըստ նախարարի՝ այս տարի առաջին անգամ միանվագ նպաստ կտրվի նաև չաշխատող մայրերին երեխայի ծնվելու կապակցությամբ: Նկատենք, որ մինչև հիմա նման նպաստ տրվում էր միայն աշխատող կանանց:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ