19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

2016-ին գյուղատնտեսությանը տրվող միջոցները կկրճատվեն

2016 թվականին գյուղատնտեսության ոլորտի համար նախատեսվում է հատկացնել 15 մլրդ 609.9 մլն դրամ` 2015 թվականի 16 մլրդ 560.5 մլն դրամի դիմաց: Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Փոխնախարարի խոսքով՝ մասնավորապես գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 214.5 մլն դրամ` 2015-ի 1 մլրդ 188.6 մլն դրամի դիմաց կամ 25.9 մլն դրամով ավելի:

«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 760.0 մլն դրամ` 2015-ի հաստատված 1 մլրդ 829.4 մլն դրամի դիմաց
կամ 930.6 մլն դրամով ավելի»,- մանրամասնեց փոխնախարարը՝ նշելով, որ գյուղատնտեսության ոլորտում նախատեսվում են շարունակել և իրականացնել արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցներով մի շարք ծրագրեր:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ