21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Մոսկվայում ձերբակալել են Դեդ Հասանի հավատարիմ “օրենքով գողին”

Մոսկվայում ձերբակալվել է դաղստանցի “օրենքով գող” Շամիլ Մահոմեդովը, ով քրեական հեղինակություն Դեդ Հասանի (Ասլան Ուսոյանի) հավատարիմ անձանցից մեկն է, գրում է “rbc.ru” կայքը: Մահոմեդովին ձերբակալել են Մոսկվայի ռեստորաններից մեկում` թմրանյութերի ազդեցության տակ: Նրա մոտ հայտնաբերվել է 2,83 գրամ հաշիշ եւ առգրավվել: Իրավապահները պարզել են, որ Մահոմեդովը ղեկավարում է մի հանցավոր խումբ, որն զբաղվում է մարդկանց […]

Հայազգի Դենի Թարքանյանը հաղթել է Նեւադա նահանգի փրայմերիզում

ԱՄՆ Կոնգրեսի Նեւադա նահանգի ներկուսակցական փրայմերիզում հաղթել է հայազգի գործարար Դեննի Թարքանյանը, հաղորդում է “Las Vegas Sun”-ը: Հանրապետական Թարքանյանին այժմ սպավում է ավելի դժվար պայքար դեմոկրատ Սթիվեն Հորսֆորդի հետ Նեւադայի 4-րդ ընտրատարածքում: Համընդհանուր ընտրությունները հավանաբար ավելի դժվար կլինեն Թարքանյանի համար, քանի որ այդ ընտրատարածքն ավելի շատ աջակցում է դեմոկրատներին: Ամերիկայի ազգային հայկական կոմիտեն աջակցում է […]

Այսօր արյան դոնորի համաշխարհային օրն է

Հունիսի 14-ը ողջ աշխարհում նշվում է Արյան դոնորի օրը: Այս օրը աշխարհի բոլոր երկրները կոչ են անում մարդկանց պարբերաբար արյուն հանձնել` դրանով փրկելով այլ մարդկանց կյանքը: Արյան դոնորի համաշխարհային օր սահմանելու որոշումը կայացվել է 2005-ին Ժնեւում` Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, ով 1930-ին Նոբելյան մրցանակի է արժանացել մարդու արյան խմբերի […]

Ֆրանսիան եւ Գերմանիան մտադիր են “կողպել” իրենց սահմանները

Արեւմտյան Եվրոպայի երկրները պատրաստվում են վերանայել Շենգենյան համաձայնությունը եւ սահմանային վերահսկողությունը: Եվրամիության ներքին սահմանների վերահսկողության հարցերով հատկապես մտահոգված են Գերմանիան եւ Ֆրանսիան: Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես եւ նախորդ նախագահ Նիկոլա Սարկոզին, պայքարում է անօրինական միգրացիայի դեմ, գրում է “pravda.ru”-ն: Գերմանիայի  ղեկավարությունը եւս մտահոգված է ԵՄ-ի սահմանների իրավունքների պաշտպանությամբ: Շենգենյան համաձայնության մասնակի վերանայման նախաձեռնությամբ […]

Սիրիային զինող չկա

Վաշինգտոնը եւ Մոսկվան շարունակում են միմյանց մեղադրել Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Մերձավոր Արեւելքին զենք մատակարարելու մեջ: ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ը “հատուկ միջոցներ” է ուղարկում այդ տարածաշրջան` միաժամանակ հերքելով ԱՄՆ-ի` Դամասկոսին ռազմական ուղղաթիռներ տրամադրելու մեղադրանքները, գրում է “газета.ru”-ն: ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությանը գրեթե անմիջապես արձագանքել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին` հավաստիացնելով, որ […]

Քնի պակասը կարող է արյան զեղումի հանգեցնել

Այն մարդիկ, ովքեր օրվա ընթացքում քնում են 6 ժամից պակաս, մյուսներից ավելի շատ են արյան զեղում ստանալու վտանգի տակ: Այդ մասին վկայում են ամերիկացի գիտնականների  ավելի քան 3 տարի անցկացրած հետազոտության արդյունքները: Ալաբամա նահանգի հետազոտողների մի խումբ 3 տարի շարունակ դիտարկել է մի քանի հազար հիվանդների, որոնց բաժանել են 5 խմբի` ըստ նրանց քնելու տեւողության: […]

ԱՄՆ դեսպանը մասնակցել է գեյ-շքերթի

Մի քանի հարյուր համասեռամոլներ եւ նրանց ընկերները դուրս են եկել Ռիգայի փողոցներ, որպեսզի մասնակցեն “հանուն մարդու իրավունքների” լոզունգով գեյ-շքերթին: Երաժշտության եւ ծափերի ներքո նրանք քայլել են քաղաքի փողոցներով: Երթին մասնակցել են Լատվիայում ԱՄՆ դեսպան Ջուդիթ Հարբերը, ամերիկյան դեսպանատան մի քանի աշխատակիցներ, Էստոնիայում ԱՄՆ դեսպան Մայքլ Փոլթը, ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թոմաս Մելիան եւ այլոք: Պաշտոնյաները մյուսների […]

Լուվրում կայացել է մոդայի ցուցադրություն /ֆոտո/

Փարիզի Լուվր աշխարահարհռչակ թանգարանում պատմության  մեջ առաջին անգամ տեղի է ունեցել նորաձեւության ցուցադրություն: Դենոն ցուցասրահում ցուցադրվել է “Salvatore Ferragamo” իտալական մոդայի տան հավաքածուն: Լուվրի ղեկավարությունը թույլատրել է իտալական մոդայի տանը ցուցադրությունը կազմակերպել թանգարանում, քանի որ այն հովանավորել է Լեոնարդո դա Վինչիի` “Սուրբ Աննան` Մադոննայի եւ նորածին Հիսուսի հետ” անավարտ նկարի ցուցահանդեսը, որն անց է կացվում […]

Մուսուլմանուհիների մուտքը Փարիզ արգելել են

Սաուդյան Արաբիայի քաղաքացի 3 կանանց, որոնք Ֆրանսիա են ժամանել Քաթարից, արգելել են մուտք գործել երկիր, քանի որ նրանք հրաժարվել են հանել փարաջաները, տեղեկացնում է “AFP”-ը: Միջադեպը տեղի է ունեցել Փարիզի Շառլ դը Գոլլի անվան օդանավակայանում: Նախորդ տարվա ապրիլին Ֆրանսիան դարձավ առաջին երկիրը Եվրոպայում, որտեղ օրենք ընդունվեց արգելել դեմքն ամբողջությամբ փակող հագուստ` մասնավորապես մուսուլմանական փարաջա կրել […]

Հայազգի եղբայրները ծեծկռտուք են սարքել Յակուտսկում

Յակուտսկի “Եվրոպա” զվարճանքների կենտրոնում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում վիրավոր է 5 քաղաքացի, հաղորդում է “Sakha News”-ը: Հայազգի 5 եղբայրներ վիճել են տեղի 10-15  քաղաքացիների հետ: Վեճն սկսվել է զվարճանքի կենտրոնում եւ ավարտվել փողոցում: Մեքենայում նրանց սպասող հայրը, տեսնելով  որդիների կռիվը, տրավմատիկ ատրճանակով սպառնացել է նրանց հետ վիճողներին եւ կրակել օդում: Տեսնելով, որ դա արդյունք չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված