21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՇԽԱՐՀ

Աֆղանստանում փլուզումները մոտ 100 մարդու կյանք են խլել

Հունիսի 11-ին Աֆղանստանում տեղի ունեցած  5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով փլուզումներ են սկսել: Մոտ 100 մարդ մահացած են համարվում, աղետն ավելի քան 20 տուն է ավիրել, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: Փրկարարներն արդեն փլատակների եւ քարերի տակից  մի քանի զոհ են գտել: ՄԱԿ-ի տվյալներով` տներ են փլուզվել երկրի 5 նահանգներում: Քարերի տակ կենդանի մնացած մարդկանց գտնելու հույս […]

Մոսկվայում կայացավ “Միլիոնների երթը”

Մոսկվայում կայացավ ընդդիմության հերթական ակցիան` “Միլիոնների երթ” անվանումով: Ըստ ցույցի կազմակերպիչների` մասնակիցների թիվը հասել է 50 հազարի, սակայն Ներքին գործերի նախարարության տվյալներով` ներկա  է գտնվել ընդամենը 20 հազարը, տեղեկացնում է Ռուսաստանի “Առաջին ալիքը”: Ակցիայի մասնակիցների  թվում են եղել նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք սոցիալական պահանջներ են ներկայացրել: Երթն սկսվել է Պուշկինի հրապարակից: Սկզբում մասնակիցները շարքերի […]

Նոբելյան մրցանակի չափը նվազել է 20 տոկոսով

Նոբելյան մրցանակի չափը նվազել է 20 տոկոսով` դառնալով 1,1 մլն դոլար: Նման որոշում է ընդունվել Նոբելյան հիմնադրամի տնօրենների խորհրդի նիստին: Հիմնադրամի ղեկավարության կարծիքով` նման քայլը կօգնի երկար ժամանակով խուսափել կազմակերպության կապիտալի կրճատումից: Հիմնադրամի հայտարարության մեջ ասվում է, որ կազմակերպության կապիտալը պետք է այնպես տնօրինել, որպեսզի մրցանակը հնարավոր լինի շնորհել հավերժ: Վերջին տարիներին կապիտալի օգտագործումից ստացված […]

Ո՞ր քաղաքներից պիտի “զգուշանան” օտարերկրացիները

“Mercer Human Resource Consulting” ընկերությունը կազմել է աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկը օտարերկրացիների համար: Այս տարի ցանկը գլխավորում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն: Անգոլայի մայրաքաղաք Լուանդան իջել է 2-րդ հորիզոնական, իսկ 3-րդ տեղում եւս մեկ ճապոնական քաղաք է` Օսական: 4-րդ տեղում, ինպես եւ նախորդ տարի, Մոսկվան է, իսկ առաջատարների հնգյակը եզրափակում է Ժնեւը: Եվրոպական մի շարք քաղաքներում […]

Այսօր նշվում է Ռուսաստանի տոնը /վիդեո/

Այսօր` հունիսի 12-ին, ռուսները նշում են Ռուսաստանի տոնը: Օրը պատահական չէ ընտրված: 1990-ի հունիսի 12-ին ընդունվել է Ռուսաստանի ինքնիշխանության մասին հռչակագիրը, իսկ դրանից ուղիղ մեկ տարի անց` 1991-ի հունիսի 12-ին Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ  կայացել են առաջին նախագահական բաց, թափանցիկ ընտրությունները: Տոնը նշվում է որպես Ռուսաստանի օր 2002-ից, երբ ուժի մեջ մտավ ՌԴ նոր […]

Վարչապետը մոռացել է դստերը գարեջրատանը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եւ նրա կին Սամանտան գարեջրատներից մեկում ընտանեկան ընթրիքից հետո մոռացել են այնտեղ իրենց 8-ամյա դուստր Նենսիին: Միայն տուն հասնելուց հետո են ամուսինները հայտնաբերել երեխայի բացակայությունը: Այդ տեղեկությունը հաստատել են նույնիսկ վարչապետի գրասենայկում Դաունինգ Սթրիթում: Ընթրիքի ընթացքում Նենսին զուգարան է գնացել, իսկ Քեմերոնը չի նկատել եւ որոշել է ընտանիքի հետ դուրս […]

Ֆրանսիացիները կրկին սոցիալիստներին են ընտրել

Ֆրանսիայում կայացել է խորհրդարանի ստորի պալատի` Ազգային ժողովի  ընտրությունների առաջին փուլը: Նախնական տվյալներով` հաղթանակ են գրանցել սոցիալիստները: Նրանց օգտին քվեարկել է ֆրանսիացիների 34,5 տոկոսը, տեղեկացնում է “pravda.ru”-ն: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմնակիցները վճռական են տրամադրված: Նրանք հայտարարել են, որ հաջորդ կիրակի  իրենց անհրաժեշտ է ստանալ մեծամասնություն Ազգային ժողովում, քանի որ երկրի նախագահի պարտականությունները բարեփոխումներ են […]

Իսրայելի Կնեսետում կքննարկվի Հայոց ցեղասպանության հարցը

Վաղը` հունիսի 12-ին Իսրայելի Կնեսետի լիագումար նիստում քննարկում կլինի Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի թեմայի շուրջ: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել “Մերեց” կուսակցության  պատգամավոր Զահավա Գալիոնը, ով արդեն ստացել է Կնեսետի խոսնակ, “Լիկուդ” կուսակացության անդամ Ռեուվեն Ռիվլինի երաշխավորությունը: Այս մասին գրում է իսրայելական “Հաարեց” թերթը: Թերթը նշում է նաեւ, որ Հայոց ցեղասպանության մասին քննարկումը չի սահմանափակվի […]

Ատրճանակի կրակոցից Հայաստանի 2 քաղաքացի է վիրավորվել Մոսկվայում

Մոսկվայի Բրատյեւյան փողոցում անհայտ անձինք գազային ատրճանակից կրակ են բացել Հայաստանի քաղաքացիների վրա, տեղեկացնում է “Life News” կայքը: Անհայտ անձինք վիճաբանություն են սկսել Հայաստանի 2 քաղաքացիների  հետ եւ կրակ են բացել վերջիններս վրա: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկը վիրավորվել է որովայնից, մյուսը` ոտքից եւ դեմքից: Մեկ օր առաջ Մոսկվայում կրկին նմանատիպ միջադեպ էր գրանցվել […]

Ցմահ բանտարկության ենթարկված Մուբարաքը հրաժարվել է շնչել

Բժիշկները պայքարում են Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի կյանքի համար եւ պնդում են, որպեսզի նրան ռազմական հոսպիտալ տեղափոխեն, հաղորդում է “Аргументы и факты”-ն: Մուբարաքը, ում ցմահ բանտարկության են ենթարկել, հրաժարվում է ուտել եւ շնչել: Վերջին մի քանի օրվա ընթացքում բժիշկներն ստիպված են եղել 5 անգամ նրան միացնել արհեստական շնչառության ապարատին հենց բանտում: Նրանք նշում են, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

Ամենաընթերցված