27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բերլուսկոնին կրկին սկանդալների կենտրոնում է

Իտալական դատարանը պահանջել է 3 տարի եւ 8 ամիս ազատազրկման ենթարկել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին` իր սեփական “Mediaset” հոլդինգում ֆինանսական խարդախություններ անելու համար, հայտնում է “Reuters”-ը: Մեղադրող կողմը պահանջել է 4 տարվա ազատազրկման ենթարկել նաեւ հոլդինգի նախագահ Ֆեդելե Կոնֆալոնիերին:

Բերլուսկոնին, Կոնֆալոնիերին եւ “Mediaset”-ի ղեկավարության այլ անդամներ մեղադրվում են օֆշորային հաշիվների միջոցով արտասահմանյան ֆիլմերի եւ հեռուստահաղորդումների հեռարձակման իրավունքներ գնելու եւ իջեցված գներով մեդիահոլդինգին վաճառելու համար: Այդ կերպ 1994-99-ին ամերիկյան ընկերություններից ընդհանուր առմամբ գնվել են ֆիլմերի եւ հեռուստահաղորդումների հեռարձակման իրավունքներ` 470 մլն եվրո արժողությամբ:

Ցածր գներով օֆշորային ընկերությունների միջոցով հեռարձակման իրավունքների գնումը թույլ է տվել նրանց ոչ  միայն հարկեր չվճարել, այլ նաեւ անօրինական հիմնադրամներ բացել, որոնք օգտագործվել են Բերլուսկոնիի քաղաքական գործունեության ֆինանսավորման համար:

Նախկին վարչապետը եւ հոլդինգի մյուս ղեկավարները կտրականապես հերքում են իրենց մեղավորությունը:

Իտալական դատարանները Բերլուսկոնիի մասնակցությամբ եւս մի քանի դատական գործ են քննում: Նախկին վարչապետը մեղադրվում է անչափահաս մարմնավաճառի հետ սեքսով զբաղվելու, իշխանությունը չարաշահելու եւ պետական գաղտնիքը բացահայտելու մեջ:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ