21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Այսօր փախստականների համաշխարհային օրն է /վիդեո/

Երկար տարիներ շարունակ բազմաթիվ երկրներ փախստականներին նվիրված օր կամ նույնիսկ շաբաթ են նշել: Դրանցից ամենահայտնին հունիսի  20-ն է` աֆրիկյան փախստականների օրը, որը նշվում է  մի քանի երկրներում:

2001-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն բանաձեւ ընդունեց, որով համերաշխություն էր արտահայտում Աֆրիկային, որտեղ գտնվում են ամենամեծ թվով փախստականները եւ նրանց հանդեպ ավանդաբար մեծահոգաբար են վերաբերվում: 2001-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նշում էր 1951-ի` Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայի 50-ամյակը: Այդ ժամանակ էլ Աֆրիկյան միասնության կազմակերպությունը համաձայնեց, որպեսզի Փախստականների համաշխարհային օրը նշվի Աֆրիկյան փախստականների օրվա հետ` հունիսի 20-ին:

Ներկա պահին աշխարհում գրանցված է 20 մլն փախստական եւ 25 մլն տեղահանված անձ: Ամենամեծ թվով փախստականները Աֆրիկայում են, աֆղանական հակամարտության տարածքում եւ Բալկաններում: Փախստականների խնդիրը ժամանակի ամենասուր խնդիրներից է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ