09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան կարող է նշանակվել Ռիչարդ Մորնինգսթարը

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում: Մորնինգսթարի թեկնածությանն աջակցել են նաեւ հայամետ սենատորներ Բարբարա Բոքսերն ու Ռոբերտ Մենենդեսը: Վերջիններս մի շարք հարցեր են ուղղել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի եւ տարածաշրջանային առաջնահերթ խնդիրների վերաբերյալ, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Այժմ նրա թեկնածությանը պետք է հավանություն տա ողջ Սենատը:

Մորնինգսթարը վստահեցրել է, որ իր պաշտոնի հաստատման դեպքում կաշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ամերիկացի Ռոբերտ Բրադտկեի հետ` ուղղված խնդրի կարգավորմանը: Պատասխանելով Մենենդեսի եւ Բոքսերի հարցերին` նա հաստատել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի կոչը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ` “պահպանել 1994-ին ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի պարտավորությունները եւ ձեռնարկել խաղաղությանն ուղղված անհրաժեշտ քայլեր”:

Հունիսի 13-ին իր թեկնածության քննարկման ժամանակ Մորնինգսթարը հայտնել էր, որ դեսպան նշանակվելու դեպքում ամեն ինչ կանի Ջուղայի հայկական գերեզմանատուն այցելելու համար: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից գերեզմանատան ավերման վերաբերյալ հարցին` նա նշել է, որ ցանկացած նման գործողություն անընդունելի է:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ