13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Մարսելում կկառուցվի Ֆրանսիայի խոշորագույն մզկիթը

Մարսել քաղաքի դատարանը չեղյալ է հայտարարել Ֆրանսիայի խոշորագույն մզկիթի կառուցումն արգելող դատական որոշումը:

Տեղի բնակիչներին հաջողվել էր արգելել մզկիթի կառուցումը` այն հիմքի վրա, որ այն չի համապատասխանում ճարտարապետական լանդշաֆտին, իսկ նախագծում բավարար տեղ չկա աղոթողների մեքենաների կանգառի համար: Ըստ նախագծի` մզկիթում տեղ կլինի  7 հազար աղոթողների համար, ինչպես նաեւ 25  մետր բարձրությամբ մինարեթ, թեյարան, ռեստորան եւ գրադարան: Կառույցի արժեքը գնահատվում է 22 մլն եվրո:

Մարսելում բնակվում է մոտ 250  հազար մուսուլման` քաղաքի բնակչության գրեթե քառորդ մասը: Այժմ նրանք զրկված են  իրենց սովորույթները հատուկ դրանց համար հատկացված վայրում նշելու հնարավորությունից եւ աղոթում են այլ շինություններում, որոնք մզկիթի են վերածել:

Մարսելում հսկայական մզկիթը կառուցելու նախաձեռնությանը դեմ են հանդես եկել ոչ միայն բնակիչները, այլ նաեւ քաղաքական որոշ ուժեր, որոնք կարող են դեռեւս բողոքարկել դատարանի վերջին որոշումը:

Մարսելցի մուսուլմանները սակայն հայտարարել են, որ կառուցումն սկսելու են` առանց սպասելու դատարանի հետագա որոշումներին: Նրանց խոսքով` կառույցի շինարարության ֆինանսավորումն իրականացվում է Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրների կողմից կատարված ներդրումներով: Սպասվում է, որ մզկիթի կառուցումը կսկսվի 2013-ին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ