38-ամյա հային ձերբակալել են միջազգային մարմնավաճառների ցանց ստեղծելու մեղադրանքով
38-ամյա Մհեր Հակոբյանը եւ նրա 31-ամյա կինը` Նատալյա Մուրավյովան, ձերբակալվել են Լոս-Անջելեսում` Եվրոպայից մարմնավաճառներ ԱՄՆ տեղափոխելու եւ մարմնավաճառության միջազգային ցանց ստեղծելու մեղադրանքով: Բացի նրանցից, մեղադրանք է հարուցվել նաեւ Մհերի նախկին կնոջ` Ալլա Կասյանովայի դեմ, որն այժմ հետախուզման մեջ է, հաղորդում է “ktla.com” կայքը:
Զույգն օգտագործել է գործակալների, որոնք Արեւելյան Եվրոպայում գտել են աշխատանք փնտրող կանանց, նրանց համար տոմս գնել եւ բացատրել` ինչպես կարելի է մուտք գործել ԱՄՆ: Լոս-Անջելես ժամանելուց հետո նրանց կացարան են տրամադրել եւ լուսանկարել:
Հետաքննությունն սկսվել էր դեռեւս 2011-ին, երբ Լոս-Անջելեսի օդանավակայանում ձերբակալվել էին 2 լատվիացի կին: Եթե Հակոբյանին եւ նրա կնոջը դատապարտեն, ապա նրանց սպառնում է 5 տարի ազատազրկում: